Կուտակային կենսաթոշակի դեմ պայքարողներն այսօր ևս կլինեն ԱԺ-ի շենքի դիմաց
Հայաստան
Երեկ` դեկտեմբերի 3-ին, ՀՀ Ազգային ժողովի նիստի ժամանակ քննարկվել է ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի, ՀՅԴ–ի և «Ժառանգության» խմբակցությունների նախաձեռնությամբ ներկայացված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը մեկ տարով հետաձգելու մասին օրենսդրական առաջարկությունը:
Քննարկման ավարտից հետո Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ քվեարկությունը տեղի է ունենալու վաղն առավոտյան։
Այսօր ևս Ազգային ժողովի շենքի դիմաց տեղի կունենա բողոքի ակցիա, որը կազմակերպել է «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնություն:
Բողոքի ակցիան տեղի կունենա 11:30-ին:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից