«Բարսելոնան» բանակցում է Սերխիո Ագուերոյի գործակալի հետ
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնան» նախկինի պես հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Սերխիո Ագուերոյի ծառայություններով:
«Կապտանռնագույնների» ներկայացուցիչները բանակցում են Արգենտինայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի գործակալի հետ:
Ինքը՝ Ագուերոն, դեմ չէ տեղափոխվել կատալոնյան ակումբ և միևնույն թիմում հանդես գալ հավաքականում իր խաղընկեր Լիոնել Մեսսիի հետ. տեղեկացնում է sport.es-ը:
Նշենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ռեալը»:
Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 12 խաղում Ագուերոն դարձել է 10 գոլի հեղինակ և կատարել է 6 արդյունավետ փոխանցում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում