Տարաձայնությունների պատճառով հրկիզել է հարևանի տունը
Արտակարգ Պատահար
Նոյեմբերի 7-ին` ժամը 18.45-ին, Խաչատուր Պ.-ի խոտի դեզը այրվելու վերաբերյալ ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում էր ստացվել:
Հրդեհը մարվել էր նույն օրը, ժամը 21.10-ին` մարտական 2 հաշվարկի ուժերով:
Պատճառված վնասի չափը կազմում է 1.000.000 դրամ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տեղի ունեցածը հրկիզում է, որը կատարել է 1961թ. ծնված Գուրամի Մ.-ն: Նա խոստովանել է, որ այդ քայլին է դիմել տանտիրոջ հետ նախկինում ունեցած տարաձայնությունների պատճառով:
Կատարվում է քննություն:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն