ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը դեմ կքվեարկեն. 20 րոպե ընդմիջում` կուտակային կենսաթոշակի հարցի քվեարկությունից առաջ
Քաղաքական
Ազգային ժողովում այսօր քվեարկության կդրվի ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունների նախաձեռնությամբ ներկայացված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը մեկ տարով հետաձգելու մասին օրենսդրական առաջարկությունը:
Մինչ այդ հարցը քվեարկության դնելը քվեարկության դրվեց կառավարության կողմից ներկայացված նախագիծ, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով այն չեղավ:
Վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրելով` ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանն առաջարկեց հարցի քվեարկությունը կազմակերպել փակ-գաղտնի, սակայն ԱԺ փոխնախագահ Հերմինե Նախդալյանը քիչ անց նշեց, որ տեխնիկական խնդիրներ այլևս չկան:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ ինչպես իրենք, այնպես էլ` ՕԵԿ խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց, ինչից հետո նիստն ընդմիջվեց 20 րոպեով:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն