Վրաստանի բանտերում խոշտանգումներն արմատախիլ են արվել. Ղարիբաշվիլի
Վրաստան
Վրաստանի նոր իշխանությունների խնդիրն է ստեղծել եվրոպական պետություն: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված մամուլի ասուլիսում:
Ղարիբաշվիլիի խոսքով՝ վերջին տարին Վրաստանում եղել է ժողովրդավարության ամրապնդման տարի:
«Մեր խնդիրն է կառուցել եվրոպական պետություն, ինչն առաջին հերթին ենթադրում է ժողովրդավարության բարձր աստիճանի և մարդու իրավունքների պաշտպանության ներմուծում»,-ասել է Ղարիբաշվիլին՝ հավելելով, որ «այժմ Վրաստանում նոր իրականություն է և դրանում մեծ դեր ունի հենց Եվրամիությունը և մեր գործընկերները»:
Անդրադառնալով ներքին խնդիրներին՝ վարչապետն ասել է, որ Վրաստանի նոր կառավարությանը մեկ տարվա ընթացքում հաջողվել է արմատախիլ անել խոշտանգումները և անմարդկային վերաբերմունքը բանտերւմ:
Հիշեցնենք, որ շատ փորձագետների կարծիքով` 2012թ. խորհրդարանական ընտրություններում իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության պարտության պատճառը Գլդանի բանտում բանտարկյալների կտտանքների տեսանյութն էր:
«Մեր իշխանությանը բաժին է ընկել ծանր ժառանգություն` մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Աշխարհը ցնցեցին բանտարկյալների խոշտանգումների կադրերը: Դա մի հանցագործություն էր, որը նախկին իշխանությունները որակեցին որպես համակարգային ձախողում: Վերջին մեկ տարում մենք կարողացել ենք ամբողջությամբ արմատախիլ անել խոշտանգումները և անմարդկային վերաբերմունքը»,-ասել է Ղարիբաշվիլին, որի խոսքերը մեջբերում է Novosti Gruzia-ն:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն