Պոգբան արժանացավ Golden Boy մրցանակին
Սպորտ
«Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան արժանացել է Golden Boy մրցանակի:
Մրցանակը հանձնում է Tuttosport-ը աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին (մինչև 21 տարեկան):
20-ամյա ֆուտբոլիստը գերազանցել է Ադան Յանուզային («Մանչեսթեր Յունայթեդ»), Դրակսլերին («Շալկե»), Լուկակուին («Էվերթոն») և Ռաֆայել Վարանին («Ռեալ»):
«Այս տարին ինձ համար իսկապես ոսկյա էր: Դեռևս չեմ մտածում նոր պայմանագրի մասին, սակայն մտադիր եմ ամեն ինչ անել ի շահ «Յուվենտուսի»: Այս թիմի հետ մտադիր եմ նվաճել բոլոր տիտղոսները»-նշել է ֆուտբոլիստը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում