Մովսիսյանն ունի որակներ, որոնք Բարիոսը չունի. Կարպին
Սպորտ
Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը, անդրադառնալով թիմի հարձակվողներին, նշել է.
«Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ունի ուժեղ և թույլ կողմեր: Բարիոսն ունի որակներ, որոնք չունի Մովսիսյանը, և` հակառակը: Նրանք տարբեր խաղաոճի ֆուտբոլիստներ են: Օրինակ` եթե մրցակիցն ամբողջ թիմով պաշտպանվում է, Մովսիսյանը վազելու տեղ չի ունենա. նման հանդիպմանն ավելի օգտակար կլինի Բարիոսը: Մովսիսյանին խաղաոճով նման է Էմենիկեն: Սակայն Բարիոսը նման չէ:
Երբ Մովսիսյանն ապաքինվի, մենք կունենանք երկու` տարբեր խաղաոճի հարձակվող»,- մարզչի խոսքերը մեջբերում է sovsport.ru-ն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում