Ալաբալանիցա չեմ պատմում ձեզ. Հրանտ Բագրատյանը` Դավիթ Սարգսյանին
Քաղաքական
«Այս կառավարությունը գործնականում անփոփոխ, փոքրիկ փոփոխություններով աշխատում է ուղիղ 6 տարի»: Այս մասին այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
«Կառավարությունն ընդունել է ՀՆԱ 11 մլրդ 700 մլն դոլար: Այս տարի, եթե 4% աճ կանխատեսի, կլինի 10 մլրդ 800 մլն դոլար:
Դրամով հաշված` ըստ պաշտոնական վիճակագրության` եթե այս տարի 4%-ով աճ ունենանք, 6-ամյա տնտեսական աճը կկազմի 9%, տարեկան` 1,5%: Այդ ընթացքում 11 ու 7 մլրդ դոլարի ՀՆԱ ունեցող պետություն ներս է մտել 12 մլրդ 400 մլն դոլար: 8 մլրդ 400 մլն դոլար ստացել ենք տրանսֆերների տեսքով, 2,1 միլիարդով ավելացել է պետական պարտքը, և մոտ 2 միլիարդ էլ մասնավոր հատվածն է պարտք վերցրել բերել Հայաստան:
Պետությունն ուներ ՀՆԱ 11 միլարդ 700 միլիոն, 6 տարում պետություն եկավ 12 միլիարդ 400 միլիոն դոլար, որն, ի դեպ, 2,5 անգամ ավել է դրանից` նախկին 16 տարում եկած փողից:
Կառավարությունն ինչպե՞ս է բացատրում` 11 միլիարդ ՀՆԱ կա, 12,5 մլրդ հոսք է եկել, դոլարով 11-ից էլ ցածր ունես, ու ասում են` 9% աճ կա: Ո՞րն է սրա բացատրությունը»,-հարցրեց Բագրատյանը:
ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի համար հարցն անհասկանալի էր: «Այս բոլոր թվերը ես լսեցի, բայց, ճիշտն ասած, չհասկացա, թե հարցն ինչումն է»,-ասաց Սարգսյանը:
Վերջինիս համար Հրանտ Բագրատյանը ևս մեկ անգամ կրկնեց իր հարցը:
«Ես հարցը կկրկնեմ, ալաբալանիցա չեմ պատմում ձեզ: Եթե դուք ունեք ՀՆԱ 11 միլիարդ, երկիր դրամական հոսք է եկել 12.4 միլիարդ, ո՞նց կարող է 6 տարի աշխատելուց հետո 11 միլիարդը մնալ նույնը»:
Պատգամավորին ի պատասխան` Սարգսյանն ասաց. «Բոլոր այդ այդ թվերը և բոլոր այդ վարժությունները կարելի է բազմաթիվ ձևով անել, և դուք դա ինձնից շատ ավելի լավ գիտեք: Թվերի հետ կարելի է խաղալ, կարելի է բազմապատկել, բայց դրանից էությունը չի փոխվելու: Էությունը շատ պարզ է` պարզապես թվեր եք թվարկում, և թվերի հետևը չկան ո՛չ փաստարկներ, ո՛չ էլ որևէ հետևություններ` ո՛չ դրական, ո՛չ էլ բացասական»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն