«Նույնիսկ չնայեցի Լևանդովսկու հարվածը` տարված լինելով Հենրիկի արձագանքով». Անդրոնով
Սպորտ
«НТВ-Плюс»-ի մեկնաբան Ալեքսեյ Անդրոնովը «Эхо Москвы» ռադիոհաղորդման եթերում անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանի և Լևանդովսկու միջադեպին:
Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության շրջանակներում «Մայնցի» հետ հանդիպմանը Մխիթարյանը մոտեցել էր 11 մետրանոց հարված իրացնելու, սակայն այն իրացրել էր Լևանդովսկին:
«Բորուսիայում» Հենրիկի մոտ ամեն ինչ կարգին է: Պակասում են գոլերը, սակայն դրանք պարտադիր չեն: Սակայն մի դրվագ կա, որը բավականին տհաճ էր: «Մայնցի» հետ հանդիպման 93-րդ րոպեին նշանակվեց 11 մետրանոց հարված: Գնդակը վերցրեց Մխիթարյանը, նրան մոտեցավ Լևանդովսկին և ինքն էլ հարվածեց: Մխիթարյանն այնքան տխուր հեռացավ, որ ես նույնիսկ չնայեցի, թե ինչպես է Լևանդովսկին հարվածում, և նայեցի Հենրիկի արձագանքին: Նա առանձնապես չուրախացավ, երբ գնդակը հայտնվեց դարպասում: Լևանդովսկին նման կերպար է: Գիտենք, որ Լեհաստանի հավաքականում նա և Բլաշիկովսկին տարբեր չվերթի տոմսեր են պահանջում: Նրանք իրար հետ ընդհանրապես չեն խոսում»,-նշել է մեկնաբանը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում