Անդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանը Իշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. Աբրահամյան Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներ Հիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Կապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը «ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». Զախարովա Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ 

Արմեն Եսայանը շատ ինֆորմացված և ուժեղ անձնավորություն է. Արա Զոհրաբյանը՝ Արմեն Եսայանի նշանակման մասին

Հայաստան

ՀՀ գլխավոր դատախազության հատուկ հանձնարարությունների հարցով ավագ դատախազ, ՀՀ արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Կառլենի Եսայանի` ՓՊ նախագահի գլխավոր խորհրդականի և գիտաուսումնական խորհրդի նախագահի պաշտոնում նշանակման կապակցությամբ «Առավոտ» օրաթերթը զրուցել է ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ:

-Պարո՛ն Զոհրաբյան, ինչո՞վ կբացատրեք Արմեն Եսայանի նշանակումը գլխավոր խորհրդականի և գիտաուսումնական խորհրդի նախագահի պաշտոնում:

-Ցանկացած կազմակերպության ղեկավար, կարծում եմ, պետք է իր կադրային քաղաքականությունն իրականացնելիս ղեկավարի առավելագույնի սկզբունքով: Այսինքն` պետք է փորձի պրոֆեսիոնալ կադրերով համալրել կառույցը, ինչի պայմաններում միայն կարելի է խոսել կառույցի գործունեության արդյունավետության մասին: Արմեն Եսայանը իրավաբանական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր և բարձր հեղինակություն վայելող անձ: Դրան ավելացրած` օժտված է անմնացորդ հայրենասիրությամբ և պետական մտածելակերպով: Վստահ եմ, որ մեր Փաստաբանների պալատը շահել է, այն առումով, որ մեզ մոտ այսուհետ աշխատելու է Արմեն Եսայանը:

- Բայց Ձեզ չի՞ անհանգստացնում այն հարցը, որ Արմեն Եսայանը դատախազությունը համարում է իր ընտանիքը, լավ է վերաբերվում Գևորգ Կոստանյանին, իսկ դատախազությունը միշտ էլ հանդես է եկել որպես փաստաբանների «թշնամի»:

- Ո՛չ, ինձ այդ փաստն ընդհանրապես չի անհանգստացնում: Արմեն Եսայանի հետ մեր հարաբերություններն անձնական բնույթ են կրում, նա իմ ընկերն է և նրա համաձայնվելը աշխատել Փաստաբանների պալատում բացառապես պայմանավորված է դրանով: Երկրորդ` Արմեն Եսայանն անկախ մարդ է` իր սկզբունքներով: Ով ճանաչում է նրան, գիտի նրա սկզբունքայնությունն ու անկախությունը, ինչին բազմիցս ականատես եմ եղել: Ես չեմ լսել մի դեպք, որ Արմեն Եսայանի հետ որևէ պաշտոնատար անձ խոսի «պետք է»-ով: Ի վերջո, ցանկացած նախաձեռնության դատավորը ժամանակն է: Ինչ վերաբերում է փաստաբան-դատախազ հարաբերություններին, ապա, իմ կարծիքով, փաստաբանները ոչ թե դատախազների թշնամիներն են, այլ դատախազների դատավարական հակառակորդները: Դատավարական այդ կարգավիճակն է ապահովում իրական մրցակցություն` մեղադրանքի և պաշտպանության կողմերի միջև:

-Բայց Արմեն Եսայանը չի թաքցնում, որ Աղվան Հովսեփյանն իր մերձավորն է, իսկ գաղտնիք չէ, որ Աղվան Հովսեփյանն ապագա քննչական միասնական կոմիտեի ղեկավարն է:

- Դա խոսում է Արմեն Եսայանի դաստիարակության մասին: Նա հարգում է իր ավագ գործընկերներին նույնիսկ նրանց հեռանալուց հետո, իսկ դա, ընդունեք, խրախուսելի է և խոսում է միայն մարդկային լավ որակի մասին: Արմեն Եսայանը ՀՀ վաստակավոր բժիշկների ընտանիքից է: Նրա հայրը` Կառլեն Եսայանը, ճանաչված և հարգված մարդ է, իսկ պտուղը ծառից են ճանաչում, և` հակառակը: Հատկանշական է, որ Արմեն Եսայանը, հաշվի առնելով մեր հարաբերությունների բարձր մակարդակը, համաձայնել է ընդունել իմ առաջարկը` աշխատել Փաստաբանների պալատում:

- Իսկ փաստաբանների վերաբերմունքն ինչպիսի՞ն է այս նշանակման կապակցությամբ: Դժգոհություններ չե՞ք լսում:

- Այն փաստաբանները, ովքեր ճանաչում են Արմեն Եսայանին, արձագանքել են միանգամից, նշելով, որ Փաստաբանների պալատը հզորանում է: Այն փաստաբանները, ովքեր չեն ճանաչում, միգուցե հարցեր ունենան իրենց մեջ, բայց համոզված եմ, որ դրանց պատասխանները կգտնեն իրենց վերլուծությամբ և Փաստաբանների պալատի գործով: Ես այս նախաձեռնության մասին ներկայացրել եմ նաև Փաստաբանների պալատի խորհրդի անդամներին և որևէ առարկություն չեմ լսել:

Ես հասկանում եմ, որ որոշ «մտահոգություններ» և ինտրիգներ կստեղծվեն դրսի ուժերի կողմից, և այն կարող է դրսևորվել որոշ փաստաբանների և լրագրողների միջոցով: Դրա բացատրությունը շատ պարզ է: Բազմիցս լսելի են դարձել, որ Արմեն Եսայանը շատ ինֆորմացված և ուժեղ անձնավորություն է: Ուժեղ փաստաբանությունը ոչ բոլորին է ձեռնտու: Մինչդեռ փաստաբանության զարգացումն ու կայացումը երկրի արդարադատության համակարգի կայացման գրավականներից են:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Անդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ) Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնել Շաքիի դեպքի հետ կապված փակ հանդիպումից Էյֆելյան աշտարակը փակվել է2026 թվականին Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կհասնի 10000 դոլարի․ Պապոյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններին, որ անցկացնի իր Սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան ԱՄՆ-ն է որոշել հարվածել Իրանին, Իսրայելը միայն աջակցել է․ ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչԳեղարքունիքում հղի կնոջ ողբերգական մահվան գործով ամուսինը կալանավորվել է 115 միլիոն տարվա գաղտնիքը բացահայտվել է․ դինոզավրի ոսկորներում արյան բջիջներ են հայտնաբերելՄարսի վրա հայտնաբերվել են մարդու առողջության համար վտանգավոր մանր փոշու մասնիկներՀայաստանը շահագրգռված է TRIPP-ով․ Միրզոյանը ներկայացրել է հեռանկարները Քրոջը, մորը չէր հիշում․ ով է կոնֆետ տվել 11-ամյա երեխային. մայրը մանրամասներ է պատմում անգիտակից վիճակից (տեսանյութ)Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ Ֆրանսիայում կանխվել է արյան պաշարների ոչնչացմանն ուղղված կիբերհարձակումըԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Անանասով պիցցայի պատճառով խոհարարն ազատվել է աշխատանքից, իսկ ռեստորանը փակվել էԵվրոպական ավիաընկերություններին ահաբեկում են կեղծ ռումբի ահազանգերով․ BloombergՈւշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն է Թրամփի շրջապատում Իրանի դեմ պատերազմի ձախողումը փորձում են բարդել Պենտագոնի ղեկավարի վրաՌուսաստանը Իրանին կմատակարարի ժամանակակից ուղղաթիռային հրթիռային համակարգերԿարծում եմ, որ բոլոր սահմանափակումներն էլ պետք է հանվեն. Լիդյա Մանթաշյանը՝ դատավորին (տեսանյութ) Էրդողանը հույս ունի, որ ԱՄՆ ընտրությունները դրական ազդեցություն կունենան տարածաշրջանի և աշխարհի վրաԴատարանը Բագրատ սրբազանին թույլատրեց մասնակցել Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի թոռնիկի տարեդարձին (տեսանյութ) ️Դատարանը վերացրեց ժամային սահմանափակումները Սրբազան պայքարի գործով անցնող Լիդյա Մանթաշյանի նկատմամբ (տեսանյութ) Ռուսական դիզվառելիքի մատակարարումը ԱՄՆ վտանգված էԹուրքիայի խորհրդարանը քննարկում է Մեքքայի համաձայնագիրըՔննարկվել է վիզաների ազատականացման ուղղությամբ գրանցված առաջընթացըԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը հանգեցրել է իշխող կոալիցիայի վարկանիշի անկմանըԱվարտվեց պարաբազկամարտի աշխարհի 28-րդ առաջնությունը. Հայաստանի պատվիրակությունը վերադարձավ հայրենիք՝ մեդալներով (լուսանկարներ) Շարունակելու ենք ԵԱՏՄ-ում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ այդպես համարում ենք ճիշտ. Գևորգ Պապոյան«Մարիաննա». սպառողների վստահությունը մեր ամենամեծ պատասխանատվությունն էԴատարանը մինչև փետրվարի 8-ը երկարաձգեց Արթուր Սարգսյանի տնային կալանքըWizz Air-ի ինքնաթիռի անձնակազմը հաղորդագրություն է ստացել ինքնաթիռում ռումբի մասինՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Մահացել է գնդապետ Սամվել Ջեյրանյանը Իրանի և Օմանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըՖրանսիայում բացահայտվել է Պիկասոյի արվեստի գործերի գողությունըԵվրոպական հանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է 4.36 միլիարդ եվրո 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բնապահպանական իրավախախտումներ են բացահայտվել. ԲԸՏՄ
Ամենադիտված