Միջադեպ ԱԺ-ում. Շարմազանովը ԲՀԿ-ին հիշեցրեց անցյալը
Քաղաքական
MediaMall.am-ի տեղեկություններով՝ այսօր միջադեպ է տեղի ունեցել ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը կառավարությանը հարց ուղղեց այն ժամանակ, երբ նիստի ավարտին մնացել էր 3 րոպե: Հարցը վերաբերում էր Կուտակային կենսաթոշակների համակարգին: Քանի որ ժամանակը սպառվել էր, նիստը վարող Էդուարդ Շարմազանովը թույլ չտվեց կառավարության ներկայացուցչին՝ պատասխանելու ԲՀԿ պատգամավորի հարցին՝ ամբիոնից նետելով. «Ի դեպ, ինձանից աջ նստած խմբակցությունը (ԲՀԿ-ն - խմբ.) 2010 թվականին կողմ է քվեարկել կուտակային կենսաթոշակային համակարգի անցնելու օրենքի նախագծի օգտին»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն