40 000 եվրո փոխհատուցում Բելգիայում մահացած հայի ընտանիքին
Հայկական Մամուլ
Բելգիան պատրաստակամություն է հայտնել 40 000 եվրո փոխհատուցում տրամադրելու մահացած հայ փախստականի Հայաստանում բնակվող ընտանիքին, նոյեմբերի 29-ի իր լրահոսում իրազեկում է Բելգիայի Թագավորության երեք շրջաններից մեկի Ֆլանդրիայի հանրային հեռարձակող VRT-ի Flanderninfo.be գերմանալեզու լրատվական ծառայությունը առանց անուններ հրապարակելու: Մահացածը Բելգիա էր եկել մոտ մեկ տարի առաջ տուրիստական վիզայով երիկամի փոխպատվաստման նպատակով:
Օրինական այցի ժամկետը սպառվել է, եւ հիվանդը դիմել է տեղի իշխանություններին բուժման նպատակով ապաստանի հայցով, ինչը մերժել է օտարերկրացիների հարցերով զբաղվող գերատեսչությունը: Անցյալ ամառ հիվանդը Բելգիայում մահացել է:
Մահացածի հարազատները դիմել էին Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան Բելգիայից վնասի փոխհատուցման պահանջով: Դատարանը բավարարել է հայցը դատապարտել բելգիական իշխանություների հիվանդին օգնություն չտրամադրելու վարքագիծը: Բելգիան վճռաբեկ գանգատ չի ներկայացրել, մահացածի Հայաստանում ապրող ընտանիքին իսկույն հատկացնելով 40 000 եվրո փոխհատուցում:
Մանրամասները` «Ազգ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը