Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը Պենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիք Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Իսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալել Ավելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համար Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնին Էլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում «Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ «Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերի Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել 

Ադրբեջանական նենգափոխություն

Հայկական Մամուլ

Հայաստանում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռեիսիի մամուլի ասուլիսը լրջորեն անհանգստացրել է Ադրբեջանին: Հարեւան երկրում հատկապես ուշադրության են առել իրանցի դիվանագետի դիտարկումներն այն մասին, որ «ադրբեջանցիները տարածքային հավակնություններ ունեն նաեւ Հայաստանի, այլ երկրների նկատմամբ» եւ որ «Ադրբեջանն ստեղծվել է 1918թ.-ին»:

Դեսպան Ռեիսին, իհարկե, երկու դեպքում էլ ճիշտ է: Բայց ահա ադրբեջանական կողմը, չունենալով որեւէ հակափաստարկ, ավելի ճիշտ` ծախսելով իրանական Ատրպատական նահանգը «հնագույն ադրբեջանական պետություն» ներկայացնելու իր ողջ «զինանոցը», բավական ճարպկորեն նենգափոխել է իրանցի դիվանագետի դիտարկումները, դրանք ներկայացրել այնպես, թե նա «չի հարգում Իրանի հոգեւոր առաջնորդի տեսակետը» Լեռնային Ղարաբաղի հարցում:

Ըստ vesti.az-ի, «մի քանի տարի առաջ (կոնկրետ ե՞րբ- Վ. Ա.) ադրբեջանական մի լրատվամիջոց (ո՞ր- Վ. Ա. ) դիմել է Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարի եւ հոգեւոր առաջնորդի քարտուղարությանը, որպեսզի ճշտի նրա կարծիքը Լեռնային Ղարաբաղի շուրջը հայ-ադրբեջանական (՞- Վ. Ա.) հակամարտության վերաբերյալ»:

Ադրբեջանական «լրատվամիջոցի» տեղեկացմամբ, ստացվել է «պատասխան», որտեղ ասված էր. «Այաթոլլա Խամենեի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հանդեպ ի սկզբանե եղել է հստակ եւ բաց. Ղարաբաղը մուսուլմանների հողն է, եւ նրանք, որ զոհվել են` մարտնչելով հանուն դրա, շեհիդներ են, իսկ անջատողականների հետ ցանկացած կապ «հարամ» է եւ անօրինական»:

Թե որքանո՞վ է ճիշտ, որ ադրբեջանական «լրատվամիջոցն» այս «պատասխանն» է ստացել ԻԻՀ հոգեւոր առաջնորդի գրասենյակից, խիստ կասկածելի է, քանի որ vesti.az-ը սույն «մեջբերման» որեւէ աղբյուր չի մատնանշել: Բայց եթե անգամ ԻԻՀ հոգեւոր առաջնորդն այդ տեսակետն ունի, միեւնույն է, Հայաստանում Իրանի դեսպանի գնահատականները որեւէ կերպ դրան չեն առնչվում, որովհետեւ նա չի խոսել Լեռնային Ղարաբաղի պատկանելության թեմայով, այլ փաստել է, որ Ադրբեջանն իր հարեւան երկրների հանդեպ ունի տարածքային նկրտումներ:

Ինչո՞ւ է ադրբեջանական կողմը նենգափոխել դեսպան Ռեիսիի հստակ արտահայտած միտքը, իրավիճակը վերստին խճողել իսլամական համերաշխության մասին մտավարժանքներով: Դա ունի շատ պարզ բացատրություն. Բաքվում հասկացել են, որ իրանական կողմը բոլորովին էլ փակված չի համարում «Հարավային Ադրբեջանի» թեման, որը մինչեւ վերջերս, մինչեւ Իրանի եւ Արեւմուտքի հարաբերություններում որոշակի «ձնհալ» կնկատվեր, Իլհամ Ալիեւի կառավարությունը եւ նրա կողմից լիովին վերահսկվող խորհրդարանը ճանաչել էին որպես «հրատապ լուծում պահանջող»:

Երբեւէ պաշտոնական Բաքուն ստիպված է լինելու շատ հստակ դիրքորոշում արտահայտելու` վե՞րջ է դնում Իրանի հյուսիսային նահանգները բռնակցելու քաղաքականությանը, թե՞ ոչ, հրաժարվում է իրանական հազարամյա մշակույթը կողոպտելուց, թե՞ ոչ: Իրանական կողմի բուն հարցադրումը սա է: Եվ որքան էլ Բաքուն ճգնի խնդիրը նենգափոխել ԼՂ հարցում Իրանի կողմնորոշումը «ճշգրտելու անհրաժեշտությամբ», երկու երկրների հարաբերություններում դրանից քիչ բան է փոխվելու:

Տառացիորեն օրերս ՅՈՒՆԵՍԿՕ-ն «համաշխարհային մշակութային արժեք» է ճանաչել «չովգան» կոչվող խաղը, ինչն առաջ է բերել իրանական կողմի զայրույթը: «Այդ նույնն է, եթե մենք ասենք, որ շոտլանդական վիսկին իրանական խմիչք է»,- CNN-ին ասել է իրանցի մի պրոֆեսոր: Մինչդեռ Ադրբեջանի մշակույթի նախարարն անպատկառ կեցվածքով հայտարարել է, թե «դա ողջ ադրբեջանական ժողովրդի հաղթանակն է»:

Հետաքրքրական է` ո՞ւմ դեմ: Իհարկե` Իրանի, որի կառավարությունն արդեն շուրջ մեկ տարի նույն ՅՈՒՆԵՍԿՕ-ին հորդորում է խոչընդոտել, թույլ չտալ, որ պարսիկ բանաստեղծ Նիզամիի շիրմաքարի պարսկերեն գրությունը ջնջվի եւ փոխարինվի ադրբեջաներենով, ինչպես ցանկանում է անել Ադրբեջանի կառավարությունը:

Մանրամասները` «Ազգ»-ի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրըՊենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքՀայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ումԻսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալելԱվելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համարՄերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնինԷլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում«Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերիԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքիWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԾնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարիցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՆազելի Բաղդասարյանը և Չեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահը քննարկել են ժողովրդագրական իրավիճակըԶելենսկին հայտարարել է Ուկրաինայում Starlink-ի գործունեության վերականգնման մասինԵրևան-Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆԽաբեբան մեծահարուստների ցուցակից. ինչպես Արիֆ Պատելը թալանեց բրիտանական հարկային ծառայությունը և թաքնվեց ԴուբայումՕմսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնը բռնկվել է անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԲնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը երկրի մշակութային ժառանգության անբաժանելի մասն են․ ԱԳՄԱՆ50 Cent-ը պնդում է՝ Դիդին բանտից իրեն հուղարկավորության ծաղկեփունջ է ուղարկել5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհինԱմենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա ԱղեկյանԱՄՆ Կոնգրես օրինագիծ է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային գործարքի չեղարկման մասինԳերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերիԽոշոր հարկատուների ցանկը բացահայտում է Հայաստանի տնտեսության կառուցվածքային աղքատությունըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԹուրքական ընկերությունը ցուցադրել է թիրախներն ինքնուրույն հայտնաբերող և խոցող մարտական դրոնների պարսՖիլիպինների ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռների բախման հետևանքով չորս օդաչու է զոհվելԿիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվելՓեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակիցՖրանսիական Լիոն քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջևՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՄանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումՀայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ ՓաշինյանԷրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասինՍոչիում և Սիրիուսում ԱԹՍ-ների հարձակման վտանգ է հայտարարվել«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորելՈղբերգական պատահար. Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում 65-ամյա բանվորը 10-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացելԿիմ Չեն Ընը Չինաստան է այցելել նորաբաց կամրջով՝ առևտրի ընդլայնման ֆոնինՀամբարձում Մաթևոսյանը Զիմբաբվեի նախարարի հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանությունըՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ․ ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև 222 լրագրողիԶանգվածային ցույցերից առաջ Փարիզի փողոցներ են տեղակայվել ժանդարմերիայի զրահապատ մեքենաներNVIDIA-ն Հայաստանը ընտրել է ԱՊՀ երկրների հետ աշխատանքի կենտրոնԹայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզումԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի«17-18 տարվա օգտագործած տարածքս քանդել են, բայց շատ ուրախ եմ»․ Աջափնյակի բնակիչը՝ Փաշինյանին
Ամենադիտված