Երբ երկրի նախագահը մասնակցում է հյուրանոցի բացմանը
Հայկական Մամուլ
Սերժ Սարգսյանը, թողնելով երկրի՝ իր գլխին կուտակված կարեւորագույն խնդիրները, երեկ ներկա է գտնվել «Հայաթ Փլեյս Երեւան» հյուրանոցի բացման արարողությանը: Իհարկե, եթե Հայաստանում իսկապես զբոսաշրջությունն այն մակարդակի լիներ, ինչպես պատկերացնում ու երբեմն հայտարարում են ՀՀ կառավարության ներկայացուցիչները, գուցե արդարացված կլիներ հյուրանոցների բացումն այդքան մեծ շուքով կազմակերպելը: Բայց, ամեն դեպքում, տրամաբանական է, որ հյուրանոցի բացմանը մասնակցի եթե ոչ ՀՀ էկոնոմիկայի նախարարության որեւէ վարչության պետ, ապա գոնե նախարարը, բայց ոչ երբեք երկրի նախագահի աթոռը զբաղեցնող անձնավորությունը:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 26-ին էլ ՀՀ վարչապետը մասնակցեց Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի վերակառուցված մանկապարտեզի բացմանը, ինչը հանգիստ կարող էին իրականացնել առավելագույնը մարզպետի մակարդակով: Սա խոսում է այն մասին, որ մեր երկրում իրավիճակն այնպես է գլխիվայր շուռ եկել, որ բարձրագույն իշխանությունները զբաղվում են մանր-մունր նշանակության խնդիրներով:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը