Տիգրան Սարգսյանը շարունակում է ՀՀ պետական միջոցների անխնա վատնումը
Հայկական Մամուլ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը շարունակում է ՀՀ պետական միջոցների անխնա վատնումը. նա իր հերթական այցը հերթական անգամ իրականացրել է հատուկ չվերթով` այս անգամ պետական բյուջեից ծախսելով մոտ 29 մլն դրամ կամ 71 հազար ԱՄՆ դոլար: Ասել է թե՝ նա իր պատվից ցածր է համարում հասարակ մահկանացուների նման հասարակ չվերթով գործուղման մեկնելը եւ իր համար հատուկ ինքնաթիռ է վարձակալում: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ հերթական հատուկ չվերթը կազմակերպվել է նոյեմբերի 19-ին, երբ Տ. Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Սանկտ-Պետերբուրգ' մասնակցելու ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին:
Ընդ որում, այցը եղել է մեկօրյա. նոյեմբերի 20-ին նրանք նիստից հետո վերադարձել են: Այս անգամ եւս վարչապետն օդանավը վարձակալել է նորաբաց «Էյր Արմենիա» ընկերությունից: Հիշեցնենք, որ մինչ այս` հոկտեմբերի ընթացքում, Տ. Սարգսյանը հասցրել էր 52 մլն դրամ ծախսել երկու հատուկ չվերթի համար:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը