Բանդայի գործով դատական նիստերը չեն կայանում
Հայկական Մամուլ
Երեկ՝ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, «Գառնիի Սուրիկի լավաշ»-ի սեփականատեր Սուրիկ Հակոբյանն ասաց, որ վաղը (այսօր) բանդայի գործով դատական նիստ չի կայանալու. «Ոչինչ չեն ասում, թե ինչն է պատճառը, որ նիստերը չեն կայանում: Ամբաստանյալների պաշտպաններն ասում են, որ տեղեկություններ ունեն, թե այս գործով դատավոր Մխիթար Պապոյանին ցանկանում են փոխել: Չգիտեմ, թե ինչ պատճառով, բայց փաստ է մեկ բան, որ դատական նիստերը չեն կայանում»: Ըստ նրա՝ եթե դատավորին փոխեն, ամեն ինչ նորից պետք է սկսվի. «Ինչ են ուզում մեզանից՝ մարդ չգիտի: Բանդա սարքեցին, բայց գողոնն էլ չկա, վկաներն էլ չկան: Ի՞նչ պիտի լինի սրա վերջը»:
Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կողմից բացահայտված «բանդայի» գործով որպես պարագլուխ կալանավորվել էր Սուրիկ Հակոբյանի որդին՝ Արտյուշ Հակոբյանը:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը