ԵՄ հետ դադարն անհրաժեշտ է Ռուսաստանի և ԱՄՀ հետ մեր խնդիրները լուծելու համար. Կիև
Աշխարհ
Ուկրաինան հույս ունի մոտ ժամանակներս լուծել Ռուսաստանի, Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի հետ իր բոլոր խնդիրները, որից հետո կարող է ստորագրել ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը. հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան, մեջբերում է Ria Novosti-ն:
Կոժարայի խոսքերով` Ուկրաինայի եվրաինտեգրման ուղղությունը տրամաբանական, բնականոն և այլընտրանքային է: Միաժամանակ, նա նշել է, որ ճգնաժամային երևույթները համաշխարհային տնտեսության մեջ, Ռուսաստանի հետ առևտրի կտրուկ նվազումը և ռուսական գազի բարձր գինը հարկադրել են կառավարությանը ժամանակավորապես դադարեցնել համաձայնագրի ստորագրման նախապատրաստությունները:
«Այս դադարը մեզ անհրաժեշտ է Ռուսաստանի հետ առևտրա-տնտեսական հարաբերությունները կարգավորելու, ԵՄ և ԱՄՀ հետ խնդիրները լուծելու համար»,-ասել է Կոժարան:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն