Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը կհետաձգվի՞
Հայկական Մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ նիստում տեղի կունենա 2014-ի բյուջեի առաջարկների քննարկումն ու քվեարկությունը: Կառավարությունն այդ նիստին է ներկայացրել նաև մի շարք այլ օրինագծեր: Կուտակային կենսաթոշակի ժամկետները հետաձգելու համար պայքարող 4 խմբակցությունները չեն բացառում, որ դրանցից որևէ մեկով նախատեսված լինի հունվարի 1-ից մեկնարկող կուտակային համակարգի մասնակի վերանայում' նախատեսված պատժամիջոցների' տուգանքների կիրառման հետաձգում:
«Ինչն էլ իր հերթին կնշանակի մեր պահանջների փաստացի ընդունում: Բանն այն է, որ մինչև օրենքի մեկնարկը պետք է քաղաքացին ընտրած լինի կենսաթոշակային ֆոնդը և կառավարչին, ինչի համար կարծես թե ժամկետները, թե ենթակառուցվածքները բավարար չեն»,- ասել է Արծվիկ Մինասյանը:
Մանրամասները՝ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը