Նյու Յորքում ավանդաբար վառվել են երկրի գլխավոր տոնածառի լույսերը (լուսանկար)
ԱՄՆ
Չորեքշաբթի երեկոյան ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում գտնվող Ռոքֆելլեր կենտրոնում ավանդաբար վառվել են երկրի գլխավոր ամանորյա եղևնու լույսերը: Քոնեքթիքութ նահանգում աճած 23 մետրանոց գեղեցկուհուն զարդարել են 45 հազար խայտաբղետ լույսեր, որոնք հանդիսավոր կերպով վառել է քաղաքապետ Մայքլ Բլումբերգը: Ծառի գագաթը զարդարում է 25 հազար Սվարովսկի քարերից պատրաստված աստղը: Այս կախազարդի շառավիղը կազմում է 3 մետր, և այն կշռում է 250կգ:
Երկրի գլխավոր տոնածառի լույսերը վառելըն ազդարարում է Սուրբ ծննդյան սեզոնի բացումը: Այդ օրը շատ ամերիկացիներ սկսում են զարդարել իրենց տներն ու բնակարանները:



















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն