Կիևում հարյուրավոր ցուցարարներ վերականգնել են միտինգը նախարարների կաբինետի դիմաց
Աշխարհ
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում մի քանի հարյուր ցուցարարներ կրկին պիկետ են կազմակերպել նախարարների կաբինետի մուտքի մոտ` պահանջելով կառավարության հրաժարականը. դեպքի վայրից հայտնում է РИА Новости-ի թղթակիցը:
Ցուցարարներն արգելափակել են նախարարների կաբինետի մուտքը: Նրանք ձեռքներին պահում են ընդդիմադիր «Սվոբոդա» կուսակցության և ԵՄ դրոշները: Միաժամանակ, ոստիկանությունը շրջափակել է շենքի կողային մուտքերը` ապահովելու համար ծառայողների անվտանգ ելումուտը:
Ոստիկանական ավտոբուսներով լի է նաև Գերագույն ռադայի մուտքը: Խորհրդարանի մուտքի մոտ մի քանի հարյուր մարդ կա, որոնք մասնակցում են իշխանությունների աջակցությանն ուղղված ցույցին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն