Վրաց-ռուսական հարաբերությունները կվերականգնվեն միայն ապաշրջափակման պայմանով. Փանջիկիձե
Վրաստան
«Թբիլիսիի և Մոսկվայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե տեղի ունենա Վրաստանի օկուպացված տարածքների ապաշրջափակում, իսկ Ռուսաստանը չեղյալ հայտարարի Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումը»,-հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն չորեքշաբթի երեկոյան, մեջբերում է Ria Novosti-ն:
«Վրաստանի համար ցանկալի է վերականգնել Ռուսաստանի հետ հարաբերությունները, քանի որ դա ենթադրում է 2 բան. նախ` երկրի ապաշրջափակում, և երկրորդ` անկախության ճանաչման չեղյալ հայտարարում»,-ասել է Փանջիկիձեն:
Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին խոստացել է, որ Թբիլիսիի կողմից Ռուսաստանի նկատմամբ ագրեսիա չի դրսևորվի, և որ Վրաստանը կառուցողական քաղաքականություն է վարելու` միաժամանակ հավատարիմ մնալով Աբխազիայի և Հարավային Օսիայի վերադարձման քաղաքականությանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն