Մխիթարյանին ցանկանում էր ձեռք բերել «Բայերը», սակայն մենք այդքան գումար չունեինք. Ֆյոլեր
Սպորտ
Լևերկուզենի «Բայերի» մարզական տնօրեն Ռուդի Ֆյոլերը հայտարարել է, որ իր թիմը հետաքրքրված է եղել Հենրիկ Մխիթարյանի ծառայություններով. տեղեկացնում է գերմանական մամուլը:
Սակայն, տնօրենի խոսքերով, ակումբին չի հաջողվել ձեռք բերել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին, քանի որ թիմը ունակ չէ պայքարել «Բորուսիայի» նման ակումբի հետ:
«Իսկապես, մենք Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված էինք: Սակայն հնարավորություն չունեինք վճարել 25 մլն եվրո: «Բորուսիայի» ֆուտբոլիստների ընդհանուր արժեքը գրեթե երկու անգամ գերազանցում է մեր ակումբի ֆուտբոլիստների արժեքին»,-հայտարարել է Ֆյոլերը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն