Ալոնսոն հիշեցնում է ինձ, իսկ Իսկոն՝ Զիդանին. Անչելոտի
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին իր գովերքի խոսքերն է ուղղել թիմի ֆուտբոլիստներ Չաբի Ալոնսոյի և Իսկոյի հասցեին. տեղեկացնում է իսպանական մամուլը:
Իտալացի մասնագետը հուսով է, որ Ալոնսոն առաջիկայում կերկարաձգի պայմանագիրը ակումբի հետ:
«Վերջին խաղերում մենք շատ լավ են հանդես գալիս, իսկ Ալոնսոն դրանում առանցքային նշանակություն ունի: Նա մեզ համար շատ կարևոր ֆուտբոլիստ է, տիրապետում է խաղային շատ բարձր որակների: Ակումբի ղեկավարությունը բանակցում է նրա հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ: Հուսով եմ` շուտով նա կերկարաձգի պայմանագիրը: Ալոնսոն շատ է հիշեցնում ինձ, իսկ Իսկոն` Զիդանին»,-նշել է մարզիչը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում