Այնպիսի տպավորություն է, որ «Բարսելոնային» արդեն չի հավատում ողջ աշխարհը. Չավի
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Չավին ցավում է, որ թիմի վերջին խաղերից հետո ակումբին սկսել են քննադատել. տեղեկացնում է իսպանական մամուլը:
«Հավատում ենք, որ ճիշտ ենք աշխատում, սակայն բացասական մթնոլորտ է զգացվում, և դա չի նպաստում դրական արդյունքին: Ես բավականին շատ բաներ եմ լսում, և այդ բացասական մթնոլորտը հանգեցնում է նրան, որ խաղադաշտ ես դուրս գալիս ճնշված: Այնպիսի տպավորություն է, որ մեր նկատմամբ հավատն արդեն կորցրել է ողջ աշխարը: Սակայն «Բարսելոնան» չի վերահսկել միայն «Այաքսի» հետ հանդիպման առաջին խաղակեսը, և ժամանակ առ ժամանակ` «Ատլետիկի» հետ խաղը»,-նշել է Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում