Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են քննարկել արտահերթ ընտրությունների անցկացման հարցը
Աշխարհ
Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են քննարկել արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ընդդիմության պահանջը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Украинская правда»-ն, հայտարարել է երկրի փոխվարչապետ Սերգեյ Արբուզովը:
«Ես հնարավոր եմ համարում նման պահանջի քննարկումը, երբ մենք նստենք բանակցությունների սեղանի շուրջ: Ես կարծում եմ, որ մենք պատրաստ ենք դա քննարկել»,-ասել է կառավարության ներկայացուցիչը: Միաժամանակ, նա նշել է, որ ստեղծված իրավիճակում բանակցություններն անհրաժեշտ են:
Նշենք, որ Կիևում և ուկրաինական այլ քաղաքներում ընթացող ցույցերի ժամանակ ընդդիմությունը պահանջում է երկրի կառավարչության հրաժարականը և Գերագույն ռադայում նոր ընտրությունների անցկացում:
Նշենք, որ հերթական նախագահական ընտրություններն Ուկրաինայում կայանալու են 2015-ին, իսկ խորհրդարանականը` 2017-ին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն