Վրաստանի նախագահի աշխատավարձը կրկնակի բարձրացել է
Վրաստան
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի աշխատավարձը բարձրացվել է 2 անգամ: Այսուհետ նա ամսական ստանալու է 9 հազար լարի, որը կազմում է 5 հազար դոլար. գրում է Грузия-Online-ը` հղում կատարելով երկրի ֆինանսների նախարարությանը:
Ներկայումս պետության ղեկավարի աշխատավարձը կազմում է 2.6 հազար դոլար:
Վրաստանում միջին աշխատավարձը կազմում է 205-235 դոլար:
«Նախագահի աշխատակազմում պլանավորված է կարևոր փոփոխությունենր մտցնել, որոնց թվում նաև` կրճատումներ: Աշխատակազմն այլևս չունի այն գործառույթները, որոնք ուներ նախկինում, և համապատասխանաբար ռեսուրսները կբավականացնեն բարձր աշխատավարձ վճարելու համար»,-ասել է ֆինանսների նախարարը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն