Տարվա լավագույն 20 պաշտպանները
Սպորտ
ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա լավագուն 20 պաշտպանների անունները, որոնցից ոմանք կընդգրկվեն տարվա խորհրդանշական հավաքականում:
Այսպիսով` լավագույն պաշտպաններն են Դավիդ Ալբան («Բավարիա», Ավստրիայի հավաքական), Խորդի Ալբան («Բարսելոնա», Իսպանիայի հավաքական), Դանի Ալվեշ («Բարսելոնա», Բրազիլիայի հավաքական), Լեյթոն Բեյնս («Էվերթոն», Անգլիայի հավաքական), Ժերոմ Բոատենգ («Բավարիա», Գերմանիայի հավաքական), Էշլի Քոուլ («Չելսի», Անգլիայի հավաքական), Դանտե («Բավարիա», Բրազիլիայի հավաքական), Մատս Հումելս («Բորուսիա» Դորտմունդ, Գերմանիայի հավաքական), Բրանիսլավ Իվանովիչ («Չելսի», Սերբիայի հավաքական), Ֆիլիպ Լամ («Բավարիա», Գերմանիայի հավաքական), Դավիդ Լուիս («Չելսի», Բրազիլիայի հավաքական), Վենսան Կոմպանի («Մանչեսթեր Սիթի», Բելգիայի հավաքական), Մարսելո («Ռեալ», Բրազիլիայի հավաքական), Պեպե («Ռեալ», Պորտուգալիայի հավաքական), Խերարդ Պիկե («Բարսելոնա», Իսպանիայի հավաքական), Սերխիո Ռամոս («Ռեալ», Իսպանիայի հավաքական), Տիագո Սիլվա (ՊՍԺ, Բրազիլիայի հավաքական), Ռաֆայել Վարան («Ռեալ», Ֆրանսիայի հավաքական), Նեմանյա Վիդիչ («Մանչեսթեր Յունայթեդ», Սերբիայի հավաքական), Պաբլո Սաբալետա («Մանչեսթեր Սիթի», Արգենտինայի հավաքական).
Նշենք, որ տարվա խորհրդանշական հավաքականը հայտնի կդառնա հունվարի 19-ին «Ոսկե գնդակի» հանձնման արարողության ժամանակ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում