Յոահիմ Լյովը չի մասնակցի «Ոսկե գնդակի» քվեարկությանը
Սպորտ
Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հայտարարել է, որ չի ցանկանում մասնակցել 2013թ. լավագույն ֆուտբոլիստի ընտրության քվեարկությանը, քանի որ այն այլևս գաղտնի չի անցկացվում. տեղեկացնում է գերմանական մամուլը:
«Կարծում եմ` գաղտնի քվեարկությունը շատ կարևոր է: Արդար կլինի, եթե մարզիչները և ֆուտբոլիստները իրավունք չունենան քվեարկել իրենց սաների և խաղընկերների օգտին, ինչպես նախկինում էր: Այս տարի ցանկում Գերմանիայի հավաքականն ունի 5 թեկնածու: Նրանցից պետք է ընտրեմ երեքին, ստացվում է այնպես, որ ինքս դեմ եմ լինում իմ թիմի երկու ֆուտբոլիստների»,-նշել է Լյովը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում