Անհրաժեշտ է վերականգնել երկխոսությունը Սարգսյանի և Ալիևի միջև. պետդեպ
Արտաքին Քաղաքական
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև անհրաժեշտ է վերականգնել երկխոսությունը: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այսօր Կիևում ընթացող ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների հանդիպմանը նման կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Վիկտորյա Նուլանդը:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին Վիեննայում: Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ տևել են երկու ժամ, այնուհետև նրանց են միացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Արդյունքում` նախագահները որոշել են հետագայում նույնպես հանդիպել՝ ԼՂ կարգավորման հարցը քննարկելու համար:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն