Պլատինին առաջարկում է դեղին քարտը փոխարինել խաղից ժամանակավոր հեռացմամբ
Սպորտ
ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին նոր գաղափար է առաջարկել ֆուտբոլի կանոնները փոխելու վերաբերյալ:
Ֆրանսիացին ցանկանում է ֆուտբոլում ընդգրկել ռեգբիի կանոններից մեկը, համաձայն որի դեղին քարտը նշանակում է խաղից հեռացում 10-15 րոպեով:
«Կցանկանայի` լիներ այնպես, ինչպես ռեգբիում է՝ խախտում կատարած ֆուտբոլիստը խաղի ժամանակ հեռացվեր 10-15 րոպեով: Այսպես ավելի արդար կլինի, քանի որ խաղացողը կպատժվի հենց հանդիպման ժամանակ, այլ ոչ թե ստիպված կլինի բաց թողնել հաջորդ հանդիպումը դեղին քարտերի քանակի պատճառով: Սա լավ գաղափար է: Արժե խորապես ուսումնասիրել այն և զբաղվել այս հարցով: Ցանկանում եմ նշել նաև, որ տուգանային հրապարակում խախտում կատարած դարպասապահներին չարժե հեռացնել, քանի որ 11 մետրանոցը արդեն խիստ պատիժ է»,- Պլատինիի խոսքերը մեջբերում է As-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում