Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը Պենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիք Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Իսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալել Ավելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համար Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնին Էլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում «Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ «Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերի Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել 

Ծառայությունից խուսափածներին հայրենիք վերադառնալու նոր հնարավորություն է տրվում

Հայկական Մամուլ

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքը» երեկ խորհրդարանում կրկին երկարաձգեցին` գործողության ժամկետը սահմանելով մինչեւ դեկտեմբերի մեկը, իսկ դեկտեմբերի մեկից քսանն էլ զորակոչն է: Ըստ փոփոխությունը ներկայացրած սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի` փոփոխությամբ լուծվում են քաղաքական եւ իրավական հարցեր. առաջին դեպքում` Հայաստանի սահմաններից դուրս գտնվող, պարտադիր զինվորական ծառայություն չանցած, քսանյոթ տարին լրացած եւ քրեական հետապնդման մեջ գտնվող երիտասարդների` հայրենիք վերադառնալու հարցն է լուծվում, եւ երկրորդ դեպքում` նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հնարավորություն է ստեղծվում, քանի որ յուրաքանչյուր զորակոչի համար սահմանված գումարը մուծելով (դա մի հարյուր հազար դրամի կարգի է)` նրանք ազատվում են քրեական հետապնդումից: Արդյոք այդպիսով չի՞ խթանվում զինվորական ծառայությունից խուսափելը. Հ. Հակոբյանի խոսքով` սա բանակի առումով իհարկե լավագույն որոշումը չէ, բայց քաղաքական եւ բարոյական առումով հարցի լուծում է, հատկապես արտերկիր մեկնածներին հայրենիք վերադարձնելու առումով:

Ամեն տարի միջինը մոտ հազար մարդ օգտվում է այս օրենքի ընձեռած հնարավորությունից, անցած տարի 1241 մարդ է օգտվել ընդհանուր առմամբ 2 մլրդ դրամից ընդամենը 100 մլն դրամով պակաս մուծելով պաշտպանության նախարարության հատուկ հաշվեհամարին: Այս պահին սպասվում է դեռ հազար հոգու օգտվելն օրենքից:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի հրապարակած թվերն այլ էին: Ըստ նրա` անցած տարի 797 մարդ է օգտվել օրենքից, 1 մլրդ 47 մլն դրամ մուտքագրվել հատուկ հաշվեհամարին: Այս մուտքերը ծախսվում են ռազմատեխնիկական նշանակության ապրանքների ձեռքբերման վրա, օրենքը թույլ չի տալիս դրանք նպատակաուղղել պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը բարձրացնելուն կամ մի այլ նպատակի: Ընդհանրապես` կան կարծիքներ, որ եթե մեր բանակն անցնի պայմանագրային զինծառայության, զորակոչ չհայտարարի, զինծառայությունից խուսափողներ էլ չեն լինի եւ այս օրենքի կիրառման անհրաժեշտությունը չի լինի: Բայց այդպիսի տեսակետները դեռ ֆինանսապես պետք է հիմնավորել:

Երեկ առաջին ընթերցմամբ քննարկվեց նաեւ բոլորիս վերաբերող ՀՀ քաղաքացու անձնագրի, նույնականացման քարտի, հանրային ծառայության համարանիշի մասին օրենքների փոփոխությունների փաթեթը: Ըստ այն ներկայացնող փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի` մինչեւ եկող տարվա հունվարի մեկը տրված անձնագրերը վավերական կլինեն այնքան, որքան այդ անձնագրերում նշված ժամկետներն են, իսկ արդեն եկող տարվա հունվարի մեկից ժամկետանց անձնագրերի փոխարեն կտրվեն ճամփորդելու կենսաչափական անձնագիր, իսկ հանրապետության ներսում օգտագործման համար նույնականացման քարտ: Կենսաչափական անձնագրի համար 25 հազ. դրամ տուրք է սահմանված` դա վերաբերում է միայն ճամփորդական ծախսերի համար տրվող փաստաթղթին եւ պարտադիր չէ, իսկ անձնագրին եւ սոցիալական քարտին փոխարինող եւ երկրի ներսում օգտագործվող նույնականացման քարտի արժեքը երեք հազար դրամ է, այն շատ հարմար եւ պաշտպանված փաստաթուղթ է, ինչը տասնվեց տարեկաններն ու աղքատ խավերն անվճար են ստանալու: Ըստ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի` առ այսօր նույնականացման քարտ են ստացել 88 հազար, իսկ կենսաչափական անձնագիր` 4 հազար քաղաքացիներ:

Մանրամասները` «Ազգ»-ի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրըՊենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքՀայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ումԻսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալելԱվելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համարՄերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնինԷլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում«Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերիԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքիWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԾնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարիցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՆազելի Բաղդասարյանը և Չեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահը քննարկել են ժողովրդագրական իրավիճակըԶելենսկին հայտարարել է Ուկրաինայում Starlink-ի գործունեության վերականգնման մասինԵրևան-Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆԽաբեբան մեծահարուստների ցուցակից. ինչպես Արիֆ Պատելը թալանեց բրիտանական հարկային ծառայությունը և թաքնվեց ԴուբայումՕմսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնը բռնկվել է անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԲնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը երկրի մշակութային ժառանգության անբաժանելի մասն են․ ԱԳՄԱՆ50 Cent-ը պնդում է՝ Դիդին բանտից իրեն հուղարկավորության ծաղկեփունջ է ուղարկել5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհինԱմենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա ԱղեկյանԱՄՆ Կոնգրես օրինագիծ է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային գործարքի չեղարկման մասինԳերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերիԽոշոր հարկատուների ցանկը բացահայտում է Հայաստանի տնտեսության կառուցվածքային աղքատությունըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԹուրքական ընկերությունը ցուցադրել է թիրախներն ինքնուրույն հայտնաբերող և խոցող մարտական դրոնների պարսՖիլիպինների ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռների բախման հետևանքով չորս օդաչու է զոհվելԿիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվելՓեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակիցՖրանսիական Լիոն քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջևՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՄանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումՀայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ ՓաշինյանԷրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասինՍոչիում և Սիրիուսում ԱԹՍ-ների հարձակման վտանգ է հայտարարվել«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորելՈղբերգական պատահար. Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում 65-ամյա բանվորը 10-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացելԿիմ Չեն Ընը Չինաստան է այցելել նորաբաց կամրջով՝ առևտրի ընդլայնման ֆոնինՀամբարձում Մաթևոսյանը Զիմբաբվեի նախարարի հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանությունըՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ․ ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև 222 լրագրողիԶանգվածային ցույցերից առաջ Փարիզի փողոցներ են տեղակայվել ժանդարմերիայի զրահապատ մեքենաներNVIDIA-ն Հայաստանը ընտրել է ԱՊՀ երկրների հետ աշխատանքի կենտրոնԹայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզումԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի«17-18 տարվա օգտագործած տարածքս քանդել են, բայց շատ ուրախ եմ»․ Աջափնյակի բնակիչը՝ Փաշինյանին
Ամենադիտված