Ինչի համար է հակակոռուպցիոն խորհուրդը
Հայկական Մամուլ
Կառավարության երեկվա նիստում որոշվել է աշխատակազմում ստեղծել նոր` հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժին: Հատկանշական է, որ կառավարությունն այս քայլին գնաց ԱԺ ՀԱԿ խմբակցության`ՀՀ-ում համակարգված կոռուպցիայի մասին հարցապնդում ներկայացնելուց ու ԱԺ նիստում քննարկելուց հետո: Միայն թե 2009թ. սկսած՝ կառավարությանը կից գործում է հակակոռուպցիոն խորհուրդ, որը պետք է որոշակի պարբերականությամբ նույնիսկ հաշվետվություններ ներկայացներ: Սակայն ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության 2009-2012թթ. միջոցառումների ծրագրի արդյունքների մասին վերջին հաշվետվությունը եղել է 2011թ. առաջին կիսամյակին: Այդ խորհուրդը մեկ էլ կենդանության նշաններ է ցույց տվել Սերժ Սարգսյանի՝ «ատկատների» մասին հայտնի հայտարարությունից հետո: Հիմա, սակայն, Տիգրան Սարգսյանը ոչ միայն հիշել է կոռուպցիայի դեմ պայքարի մասին, այլեւ կառավարության կազմում այդ նպատակով հատուկ բաժին է ստեղծում: Մնում է միայն պարզել, թե այդ դեպքում ինչի համար է հակակոռուպցիոն խորհուրդը:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը