«Բարսելոնան» պատրաստ է Մասկերանոյից հրաժարվել 20 մլն-ի դիմաց
Սպորտ
«Նապոլին» բանակցություններ է վարում «Բարսելոնայի» հետ Խավիեր Մասկերանոյի տրանսֆերը ձեռք բերելու հարցի շուրջ:
Կատալոնացիները համաձայնել են Արգենտինայի հավաքականի 29-ամյա ֆուտբոլիստին բաց թողնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ 20 մլն եվրոյից ոչ պակաս գումարի դիմաց. տեղեկացնում է Il Mattino.
Աղբյուրի տեղեկությունների համաձայն` գործարքը տեղի կունենա, եթե «Բարսելոնան» Մասկերանոյին փոխարինող գտնի:
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Մասկերանոն մասնակցել է 9 խաղի:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում