Պուտինը եկել էր գույքագրելու և հաշվառելու իրեն պատկանող գույքը ՀՀ-ում. Զարուհի Փոստանջյան
Քաղաքական
«ՀՀԿ-ականները ճիշտ են նկատել, որ Պուտինի այցն աննախադեպ էր, որովհետև եթե դա պետական այց է, ապա պետական այցը տեղի է ունենում Հանրապետության մայրաքաղաքում, այլ ոչ թե առաջին հերթին այցելում են ռազմաբազա և գույքագրում կատարում այնտեղ»: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
Վերջինիս խոսքերով՝ Վլադիմիր Պուտինը եկել էր գույքագրելու և հաշվառելու իրեն պատկանող գույքը ՀՀ-ում: Դրա համար էր նրա այցելությունը ՀՀ:
«Այդ տեսանկյունից եթե մենք դիտարկում ենք, և դա իրենք անվանում են պետական այց, դա, իհարկե, աննախադեպ էր, որովհետև պետական այցն ունի հատուկ իրեն բնորոշ միջոցառումներ, որոնք, փաստորեն, տեղի չեն ունեցել»,-ասաց Փոստանջյանը՝ հավելելով, որ դա ուղղակի պետական այց անվանել չի կարելի:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն