Մենք պայքարը շարունակելու ենք. Արծվիկ Մինասյան
Քաղաքական
«Խորհրդարանում առաջին անգամ կիրառվեց, առանց քաղաքական մեծամասնության ցանկության, հարցը օրակարգ մտցնելու և նորմալ ընթացակարգով քննարկում կազմակերպելու օրենսդրական հնարավորությունը»: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Վերջինիս խոսքերով՝ ինչպես մեծամասնությունը, այնպես էլ` կառավարությունը, չի ցանկանում լսել փաստարկներ:
«Այս քայլի ամենամեծ առավելությունն այն է, որ մենք պարտադրեցինք լսել փաստարկներ և, ըստ էության, հակափաստարկներ չկան:
Խոշոր մի քանի ձեռնարկություններ հայտարարել են իրենց անհամաձայնության մասին պարտադիր կուտակային բաղադրիչի հետ կապված: Բնական է, որ խորհրդարանում հարցի քննարկումը և մեծամասնության չհամաձայնվելն այդ հարցի համատեքստում սպասելի էր, բայց մենք պայքարը շարունակելու ենք, և մենք պատրաստվում ենք դիմել ՍԴ»,-ասաց Մինասյանը՝ հավելելով, որ ՍԴ ներկայացնելու համար դիմումը պատրաստ կլինի հաջորդ շաբաթ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն