Խորհրդարանը ցույց տվեց, որ ողնաշար չունի. Արամ Մանուկյան
Քաղաքական
«Խորհրդարանը ցույց տվեց, որ ողնաշար չունի, որ թելադրվում է իշխանության կողմից, և այլ կերպ, քան իրեն թելադրում են, ինքը չի կարող վարվել»,-Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` անդրադառնալով կուտակային կենսաթոշակի օրենքին:
Վերջինիս խոսքերով՝ իշխանությունը կոպիտ սխալ է թույլ տվել:
«Այս շարժումը պետք է շարունակվի, և մենք կփորձենք օգնել, որ այն ակտիվանա: Առանց օգնելու էլ, թեպետ, ակտիվ շարժում է գնում: Հասարակության մի մասն ինֆորմացված չէ, թե ինչ է իր գլխին գալու հունվարի 1-ից:
Այդ շարժումը կշարունակվի, եթե ԱԺ-ն չուզեց, որ քննարկումները լինեն խորհրդարանում և լինեն քաղաքական ուժերի մեջ»,-ասաց Արամ Մանուկյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն