Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. դերասաններից 1-ը մահացել է, 4-ը գտնվում են բժիշկների հսկողության տակ. shamshyan.com
Արտակարգ Պատահար
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 34-ամյա Տիգրան Ասոյանը, վարելով Opel Astra մակնիշի 34 DO 849 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Եղեգնաձոր ավտոճանապարհի 68-րդ կմ հատվածում, Երասխավանի վարչական տարածքում, բախվել է ճանապարհի շրջանաձև հատվածի բետոնե քարերին և գլխիվայր շրջվելով 50 մետր հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում:
Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Տ. Ասոյանը և Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչ, 25-ամյա Վարազդատ Խաչատրյանը, Երևան քաղաքի Քաջազնունի փողոցի բնակիչ, 26-ամյա Արկադի Կլեկչյանը, 45-ամյա Արամ Փիլոսյանը, ում բնակության վայրը ճշտվում է, և Գյումրի քաղաքի բնակիչ, 22-ամյա Ջիվան Նիկոյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը hայտնում է, որ հիվանդանոցում Ջ. Նիկոյանը մահացել է: Վարորդին և 4 վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել և առաջին օգնությունը ցուցաբերել վթարի հարևանությամբ աշխատող գազալցակայանի աշխատակիցները:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ մահացածն ու վիրավորները դերասաններ են, ովքեր մեկնում էին Քյառքի ոլորաններ՝ սերիալի հերթական նկարահանումներին մասնակցելու, որը փորձում է պարզել SHAMSHYAN.com-ը, սակայն դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասել են, որ վերջիններս նկարահանվում էին ռուսական ինչ-որ հեռուստաընկերության կողմից նկարահանվող Стрелок ֆիլմում:
Մանրամասները` այստեղ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն