«Բորուսիան»` ռեկորդի շեմին
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիան» մոտ է տնային խաղերում այցելությունների քանակով ռեկորդ սահմանելուն. տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Բունդեսլիգայի 15-րդ տուրում «Բայերի» հետ կայանալիք խաղից առաջ տոմսերն արդեն վաճառվել են: Հանդիպմանն ակնկալվում է 80 645 հանդիսական:
2013-ի եզրափակիչ «Հերտայի» հետ հանդիպմանը նույնպես ակնկալվում է շատ քանակությամբ հանդիսական: Եթե դա տեղի ունենա, կնշանակի, որ Գերմանիայի ակումբային ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ օրացուցային տարում «Բորուսիան» տնային յուրաքանչյուր խաղում հավաքել է 80.000-ից ավել հանդիսական: Սա կլինի Բունդեսլիգայի նոր ռեկորդ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում