«Նելսոն Մանդելան հավետ կմնա մեր սրտերում». Բլատերը ցավակցում է
Սպորտ
ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերն իր ցավակցություն է հայտնել ՀԱՀ նախկին նախագահ Նելսոն Մանդելայի մահվան կապակցությամբ:
«Գտնվելով խոր սգի մեջ` ցանկանում եմ հարգանքիս տուրքը մատուցել ամենաօրիգինալ անհատին` մեր ժամանակների մեծագույն հումանիստին և իմ թանկագին ընկերոջը` Նելսոն Մանդելային: Աշխարհի 2010-ի աշխարհի առաջնությանը Յոհաննեսբուրգում նրան ողջունեց ողջ մարզադաշտը: Դա ամենահուզիչ պահերից էր, որը ես երբևէ զգացել եմ: Նրա համար Հարավային Աֆրիկայում անցկացված աշխարհի առաջնությունը երազանք էր: Նելսոն Մանդելան հավետ կմնա մեր սրտերում: Ես և նա հավատում էինք ֆուտբոլի ուժին, որը միավորում է մարդկանց և բերում բարեկամության»,-Բլատերի խոսքերը մեջբերում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
Ի նշան հարգանքի` ՖԻՖԱ-ի անդամ 209 ասոցիացիաների դրոշները կիջեցվեն, իսկ ՖԻՖԱ-ի հովանու ներքո անցկացվող առաջիկա միջազգային հանդիպումները կսկսվեն 1 րոպե լռությամբ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում