ԿԸՀ աշխատանքային խումբը հանդիպել է ՀԿ-ների ներկայացուցիչների հետ
Քաղաքական
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը և միջազգային, տեղական դիտորդների կողմից ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ ներկայացված առաջարկություններն ուսումնասիրող աշխատանքային խումբը 2013թ. դեկտեմբերի 5-ից 7-ը կազմակերպում են ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ ներկայացված առաջարկությունների հասարակական քննարկումներ' քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար:
Հանրային քննարկումներն անց են կացվում «Աջակցություն Հայաստանում երկու ընտրական փուլերին» ԵԱՀԿ ծրագրի շրջանակներում' ԵՄ ֆինանսավորմամբ:
Այսօր' դեկտեմբերի 6-ին, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը և աշխատանքային խումբը հանդիպել են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հիմնահարցեր, որոնք վերաբերում են ընտրողների գրանցմանը, ընտրացուցակների կազմմանը և հրապարակմանը, նախընտրական քարոզչությանը և քարոզչության ֆինանսավորմանը, լրատվամիջոցների կողմից ընտրական գործընթացների լուսաբանմանը, ընտրական վեճերի քննությանն ու լուծմանը, ինչպես նաև տեղական հասարակական կազմակերպությունների կողմից դիտորդական առաքելությունների իրականացմանը:
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են ընտրական օրենսդրության ու ընտրական գործընթացների բարելավման վերաբերյալ իրենց դիրքորոշումներն ու առաջարկությունները:
2013 թվականի դեկտեմբերի 7-ի քննարկումներին մասնակցելու են ԶԼՄ ներկայացուցիչները: Հանդիպման վայրը' Երևան, «Անի Պլազա» հյուրանոց, ժամը 10.00-ից մինչև 13.00-ն:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն