ԶՈՒ ԳՇ պետն այցելել է զորամիավորում և հանդիպել զինծառայողներին՝ քննարկելով կարգապահության և ծառայության հարցերը (տեսանյութ) ✅ Թրամփն ավարտել է Զելենսկու և Նեթանյահուի հետ հանդիպումները Սպիտակ տանը Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրերին․Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ) Ինֆանտինոն պատրաստում է ՖԻՖԱ-ի պատմության մեջ ամենախոշոր գործարքը Մարդ «կիսահղի» չի լինում. ողբա’մ ձեզ (տեսանյութ) Դատարանը կինոթատրոնի պես բան է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի․ Մխիթար Հայրապետյան (տեսանյութ) Քննարկվել է ՀԷՑ-ի բաժնետոմսերը հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը․ Դավիթ Խուդաթյան (տեսանյութ) Ռոնալդուն նոր կարիերա է սկսում՝ այս անգամ որպես դերասան ԱՄՆ Սենատը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցները Աննա Հակոբյանի հայտարարությունն ու դատախազության արագ արձաանքը.Պուտինի նախազգուշացումը Արևմուտքին (տեսանյութ) Հայաստանի հավաքականը առաջին մեդալը նվաճեց Բաքվում 

«ԵԱՀԿ-ն կարևոր դեր է խաղում Հայաստանում». Էդ. Նալբանդյան

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը ԵԱՀԿ 20-րդ Նախարարարական համաժողովին

Պարոն նախագահ,
Հարգելի գործընկերներ,

Կցանկանայի ելույթն սկսել արտահայտելով մեր ցավակցություններն Նելսոն Մանդելայի մահվան կապակցությամբ: Ջերմորեն եմ հիշում այս մեծ և իմաստուն առաջնորդի և պետական գործչի հետ հանդիպումը Պրետորիայում:
Տիկնայք և պարոնայք,

Միանալով նախորդ ելույթ ունեցողներին, շնորհակալություն եմ արտահայտում գործող նախագահող՝ նախարար Լ. Կոժարային և նրա թիմին՝ տարվա ընթացքում նրանց ձեռնարկած ջանքերի, ինչպես նաև Ուկրաինայի կառավարությանը հյուրընկալության և այս Նախարարական հանդիպման արդյունավետ հաջող կազմակերպման համար։

ԵԱՀԿ Նախարարական հանդիպումները միշտ հնարավորություն են ընձեռում կարծիքներ փոխանակելու կազմակերպության արդյունավետությունը բարձրացնելու ուղիների վերաբերյալ՝ որպես մի հարթակի՝ գաղափարների առաջադրման և հայեցակարգերի մշակմանն ի նպաստ եվրաատլանտյան և եվրասիական անվտանգությանը։ Աշխարհը, որում ապրում ենք և անվտանգության միջավայրը որում գտնվում ենք, փոխակերպվում են աճող արագությամբ. մենք պետք է արձագանքենք ընդհանուր մարտահրավերներին և գտնենք ճիշտ լուծումներ դրանց դիմակայելու համար։

Նախորդ տարին շատ առումներով կարևոր էր' դրական քննարկումների և տեսակետների ներկայացման առումով։ Ես կցանկանայի մասնավորապես նշել «Հելսինկի+40» գործընթացը։ Մենք ընկալում ենք դա որպես գործընթաց' նպատակաուղղված ազատ, ժողովրդավարական, ընդհանուր և անբաժանելի անվտանգության համայնքի տեսլականի համապարփակ իրականացմանը, ինչպես որ նախանշվում է Աստանայի հռչակագրում։

Նախագահության կողմից «Հելսինկի+40»-ի վերաբերյալ Առաջընթացի զեկույցում ներկայացված տեսակետները և կատարված եզրակացությունները կարող են հիմք ծառայել ապագա հաջորդական Նախագահություններին' գործընթացը առաջ տանելու համար։

Մեր նվիրվածությունը առանց բաժանարար գծերի և փակ սահմանների անվտանգության միջավայրին կարևոր մեկնարկային կետ է կազմակերպության բոլոր մասնակից պետությունների միջև հաշտեցման ուղղված տարաձայնությունների հաղթահարման և վստահության ամրապնդման համար։ Դա պետք է բացառի միակողմանի շրջափակումները, որոնք առկա են ԵԱՀԿ տարածքում։ Այս տարի Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանների փակումն արդեն երրորդ տասնամյակը թևակոխեց։

Պարոն նախագահ,
Մեր կազմակերպության արդյունավետությունը մեծապես կախված է մեր հավաքական կամքից և բոլոր երեք չափումներում հավասար ու հավասարակշռված ձևով մեր գործունեությունը առաջ տանելու կարողությունից։

Անվտանգության չափումը կարևոր տեղ է զբաղեցնում մեր օրակարգում։ Պետք է լրացուցիչ ջանքեր գործադրենք Վիեննայի փաստաթղթի հետագա արդիականացման և բոլոր վստահության և անվտանգության ուղղված միջոցառումների լիակատար իրականացման համար։ Ինչ վերաբերում է սովորական սպառազինությունների վերահսկման ռեժիմի հետ կապված ներկայիս իրավիճակին, մենք պետք է փորձենք մերձեցնել մերձեցումները համաձայնության հասնելու նպատակով:

Տնտեսական գործունեության և շրջակա միջավայրի միջև փոխկապվածությունն ակնհայտ է մեր առօրյա կյանքում։ Հայաստանը աջակցում է Շրջակա միջավայրի և անվտանգության նախաձեռնությանը և քայլեր է ձեռնարկում Բաց կառավարության գործընկերության շրջանակներում ստեղծել հանքարդյունաբերության էլեկտրոնային տվյալների բազա, որը կարող է ծառայել մեր տարածաշրջանում բնապահպանական հարցերի թափանցիկության մակարդակի բարձրացմանը:

Այս նախարարական հանդիպման օրակարգում նախատեսված մարդկային չափման շրջանակներում որոշումների ընդունումը կարող է լրացուցիչ գործիք հանդիսանալ ԵԱՀԿ տարածքում մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համար։

Մարդկանց թրաֆիկինգը դեռևս մնում է մարդու իրավունքների ամոթալի խախտումներից մեկը, որը պետք է աներկբա մերժվի: Հայաստանի ջանքերն այս հանցագործության դեմ պայքարում ըստ արժանվույն գնահատվել են մեր գործընկերների կողմից։

Պարոն նախագահող,
Հայաստանի կառավարությունը բարեփոխումների լայն փաթեթ է իրականացնում ժողովրդավարական ինստիտուտների, օրենքի գերակայության առավել ամրապնդման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խթանման, ընտրական գործընթացների և համապատասխան օրենսդրության բարելավման, դատական համակարգի ամրապնդման և քաղաքացիական հասարկության դերի բարձրացման նպատակով:

ԵԱՀԿ-ն կարևոր դեր է խաղում Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման մեջ։

Մեր սերտ աշխատանքը ԺՀՄԻԳ-ի և Մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի հետ և համապատասխան առաջարկությունների իրականացումը շատ արդյունավետ է։
2013թ.-ի նախագահական ընտրությունները Հայաստանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտարկման առաքելության կողմից գնահատվել են ընտրական գործընթացի վերաբերյալ ԵԱՀԿ հանձնառություններին և ժողովրդավարական ընտրությունների այլ միջազգային չափանիշներին համապատասխան։
Կցանկանայի նաև նշել մեր արգասաբեր համագործակցությունը ԵԱՀԿ Երևանի գրասենյակի հետ, որը ծրագրեր է իրականացնում բոլոր երեք չափումներում։

Հայաստանը՝ որպես Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահող, անցած վեց ամիսների ընթացքում, ընդգծել է ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության հետագա ամրապնդման անհրաժեշտությունը։ Կառուցելով ջանքերի համադրման վրա և խուսափելով կրկնողություններից, մեր երկու կազմակերպությունները կարող են ավելի լավ արդյունքների հասնել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության և խթանման առումով։

Պարոն նախագահ,
ԵԱՀԿ տարածքում առկա հակամարտությունների կարգավորումը շարունակում է մնալ լուրջ մարտահրավեր:

Այս տարվա հունիսին Էնիսկիլենում, Մեծ ութնյակի գագաթաժողովի շրջանակներում, Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները հանդես եկան Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ հերթական՝ արդեն հինգերորդ հայտարարությամբ, որտեղ նրանք ևս մեկ անգամ ընդգծեցին, որ միայն բանակցությունների միջոցով կարգավորումը կարող է հանգեցնել խաղաղության, կայունության և հաշտեցման:

Հայաստանը ողջունեց այս հայտարարությունը՝ նշելով, որ ինչպես համանախագահները, մենք շարունակում ենք վստահ լինել, որ վերջին հինգ տարիների ընթացքում եռանախագահող երկրների ղեկավարների համատեղ հայտարարություններում ամրագրված սկզբունքներն ու դրույթները կարող են հիմք հանդիսանալ հիմնախնդրի արդար և տևական խաղաղ կարգավորման համար: Մենք կիսում ենք համանախագահ երկրների տեսակետը, որ այդ սկզբունքներն ու դրույթները պետք է դիտարկվեն որպես մեկ ամբողջություն, և դրանցից որևիցե մեկին մյուսի նկատմամբ գերակայություն տալու որևէ փորձ անհնարին կդարձնեն փոխզիջման ձեռք բերումը և կարգավորման հասնելը: Միանգամայն համաձայն ենք, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության, այլ ոչ թե' պատերազմի: Հայաստանը բազմիցս հաստատել, և Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների Էնիսկիլենում արված կոչին ի պատասխան ևս մեկ անգամ վերահաստատել է իր հանձնառությունը միջազգային իրավունքի սկզբունքների՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման, և տարածքային ամբողջականության նկատմամբ։

Նոյեմբերի 19-ին Վիեննայում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև 2012 թվականի հունվարից ի վեր առաջին հանդիպումը, և բոլորը գիտեն, որ Հայաստանի պատճառով չէր, որ շուրջ երկու տարիների ընթացքում նախագահների մակարդակով հանդիպումներ չէին կազմակերպվում: Վիեննայում նախագահները համաձայնվեցին թափ հաղորդել բանակցություններին՝ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ և հանձնարարեցին արտգործնախարարներին շարունակելու համատեղ աշխատանքը համանախագահների հետ՝ խաղաղ կարգավորման գործընթացը խթանելու նպատակով: Այս նպատակին էր ծառայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների դեկտեմբերի 4-ի հանդիպումը, և մենք համաձայնվեցինք շարունակել հանդիպումները: Հուսով ենք, որ Ադրբեջանն իրապես վերադառնում է բանակցությունների սեղանին կառուցողական մոտեցումով, ինչը մեզ հնարավորություն կտա հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության ձեռքբերման ջանքերի արագացումը, որի մասին բազմիցս համանախագահներն ամենաբարձր մակարդակով կոչ են արել կողմերին և որի մասին Հայաստանի և Ադրբեջանի Նախագահները պատրաստակամություն են հայտել 2012 թ. հունվարում Սոչիում ընդունված իրենց վերջին համատեղ հայտարարության մեջ:

Կառուցողական մոտեցումն անհրաժեշտ է ոչ միայն կարգավորման սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու համար, այլ նաև համանախագահների կողմից առաջարկված և Հայաստանի կողմից սատարված վստահության ամրապնդման միջոցների իրականացման համար, ինչպիսիք են՝ հրադադարի ամրապնդումը, դիպուկահարների դուրս բերումը և հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը:

Տարածաշրջանում հարատև խաղաղության, կայունության և անվտանգության հասնելու նպատակով՝ Հայաստանը կշարունակի ներդնել հնարավոր բոլոր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ բացառապես խաղաղ ճանապարհով, ՄԱԿ կանոնադրության մեջ ամրագրված նպատակների, սկզբունքների ու նորմերի և Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների լ՛Աքվիլայի, Մուսկոկայի, Դովիլի, Լոս Կաբոսի և Էնիսկիլենի հայտարարություններում ընդգրկված դրույթների հիման վրա:

Պարոն նախագահ,
Ավարտելով, կցանկանայի ընդգծել Հայաստանի պատրաստակամությունը աջակցելու գալիք շվեյցարական նախագահությանն իր օրակարգի իրականացման գործում:
Շնորհակալություն:


Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է զորամիավորում և հանդիպել զինծառայողներին՝ քննարկելով կարգապահության և ծառայության հարցերը (տեսանյութ) ✅Թրամփն ավարտել է Զելենսկու և Նեթանյահուի հետ հանդիպումները Սպիտակ տանը Հանրաքվեն կարող է որոշիչ լինել Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության հարցում․ Բենիամին Մաթևոսյան Ուգանդան հայտարարել է Էբոլայի համաճարակի ավարտի մասինԿոյուղաջրերը խառնվել են խմելու ջրերին․Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)Ինֆանտինոն պատրաստում է ՖԻՖԱ-ի պատմության մեջ ամենախոշոր գործարքը Վթար Երևանում․ օտարերկրացի տղամարդը մոպեդով բախվել է երկու ավտոմեքենայի․ վիրավոր կաՄարդ «կիսահղի» չի լինում. ողբա’մ ձեզ (տեսանյութ)Vogue․ 1950-ականների ոճի երկմաս լողազգեստները վերադարձել են նորաձևությունԴատարանը կինոթատրոնի պես բան է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի․ Մխիթար Հայրապետյան (տեսանյութ)Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների բողոքի քննության շրջանակում ելույթներն ավարտվել ենՔաղաքագետը մեկնաբանել է Ուկրաինայի հնարավոր ներգրավվածության մասին պնդումները Իրաքի ներքին գործընթացներումՔննարկվել է ՀԷՑ-ի բաժնետոմսերը հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը․ Դավիթ Խուդաթյան (տեսանյութ) Ռոնալդուն նոր կարիերա է սկսում՝ այս անգամ որպես դերասան Քիմիկոսը զգուշացրել է՝ ինչու չի կարելի սննդի մնացորդները լցնել զուգարանակոնքի մեջՆեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն՝ Թրամփի հետ հանդիպման համարԱՄՆ Սենատը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցները Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցի մասինCNBC-ի հրապարակմամբ՝ SpaceX-ի բաժնետոմսերի արժեքը կտրուկ նվազել էԱննա Հակոբյանի հայտարարությունն ու դատախազության արագ արձաանքը.Պուտինի նախազգուշացումը Արևմուտքին (տեսանյութ)Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումըՀայաստանի հավաքականը առաջին մեդալը նվաճեց Բաքվում Շուկայի վերահսկողության ոլորտում Հայաստանը և Թաիլանդը նախանշում են համագործակցության նոր փուլՌոբերտո Մանչինին կրկին գլխավորում է Իտալիայի հավաքականըԹեհրանը պատրաստ է բանակցությունների, սակայն չի վստահում ԱՄՆ-ին. Չինաստանում Իրանի դեսպան 71 կգ քաշային Ջանես Նազարյանը Բաքվում կգոտեմարտի ոսկե մեդալի համարՊետդումայի պատգամավորը հայտարարել է Ռուսաստանում դեռահասների առցանց հավաքագրման մասինԻրանն ու ԱՄՆ-ն գաղտնի քննարկումներ են սկսել «Գոլդ» համարանիշներ՝ 250 000-ից - 8 մլն դրամ (տեսանյութ) Հարավային Կորեայի ամերիկյան ավիաբազայում սպիտակ ֆոսֆորի արտահոսք է տեղի ունեցել Ահազանգ․ Ծառերի սպանդ՝ Նոր Նորք վարչական շրջանումԿապանում ավտոմեքենան հայտնվել է Ողջի գետում․ վարորդը հոսպիտալացվել էԱնահիտ Մանասյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության հարցերՃամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը Կրեմլը մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի հարցով շարունակվող շփումները82 տարեկանում մահացել է քաղաքական գործիչ Գառնիկ ՄարգարյանըՀայաստանն իր ընտրությունը կատարել է 1991-ի սեպտեմբերի 21-ին եւ մեր պարտքն է հավատարիմ մնալ այդ ընտրությանը. Շարմազանով ԱԽ քարտուղարն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են ռազմավարական գործընկերության խորացումըԵվրահանձնաժողովի նախկին պաշտոնյան կասկածել է Եվրոպայի պատրաստակամությանը պաշտպանել ՈւկրաինանԹրամփը չի հանդիպել Զելենսկիի հետ ԱՄՆ ժամանելուն պեսՊետությունը շարունակում է աջակցել սահմանամերձ բնակավայրերում բնակարան կառուցող ընտանիքներինԱննա Հակոբյանը պնդում է՝ իր կյանքին ուղղված սպառանալիքներ է ստանում (տեսանյութ) Ռեսուրսների անփույթ բաշխում, թե՞ արդարադատության կանխամտածված կաթվածՄեծ պահանջարկ ունեցող համարանիշերը կտրամադրվեն առանց աճուրդի՝ մինչև 8 մլն դրամովԵրևանում հայտնաբերվել է «հուշանվեր» թղթադրամով առևտուր կատարած տղամարդՀԱՄԱՍ-ը պատրաստ է ավարտել բանակցությունները Գազայի պլանի երկրորդ փուլի շուրջԱԶԲ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են Հայաստանում ճանապարհաշինական ծրագրերըԺանես Նազարյանը 9:0 հաշվով Բաքվում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին Ամերիաբանկը ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակի մանրածախ բանկինգի արդյունքներըԼուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը չի փոխի իր դիրքորոշումը Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հարցում
Ամենադիտված