Դիսկո ակումբում անչափահասները հանվել և սեռական հարաբերություններ են ունեցել գումարի ակնկալիքով
Հասարակություն
Ուկրաինայի Նիկոլաևսկի շրջանի Կոբլևո քաղաքի դիսկոտեկում սկանդալային իրադարձություն է տեղի ունեցել. դեռահասների համար կազմակերպվել է շոու, որի ընթացքում առաջադրանք է դրվել հանվել և հասարակության առջև սեքսով զբաղվել 200 գրիվնայի դիմաց:
Համապատասխան տեսանյութը տեղադրվել է «vkontakte» սոցիալական ցանցում:
«Wind Rose» գիշերային ակումբում տեղի ունեցած իրադարձությունները լայն քննարկման են արժանացել ուկրաինական մամուլում: Ակնհայտ օրենքի խախտում է` անչափահասներին ստիպել գումարի դիմաց հանվել և սեռական հարաբերություններ ունենալ պարահրապարակում:
Իրադարձության իրավական հետևանքների մասին ուկրաինական ԶԼՄ-ները լռում են:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն