Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը Պենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիք Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Իսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալել Ավելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համար Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնին Էլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում «Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ «Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերի Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել 

«Ինձ համար ցավալի է, որ աղետի գոտում 4030 անօթևան ընտանիք կա դեռ»

Հայկական Մամուլ

Հարազատի ծանր կորուստ ապրած աղետի գոտու շուրջ 500 հազար բնակիչների հետ արդեն 25-րդ տարին Սպիտակի երկրաշարժի ծանր հիշողություններն է վերապրում Սաբիր Ստեփանյանը , ով այդ տարիներին ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահության անդամ էր, ՀԽՍՀ պետական մատակարարումների կոմիտեի նախագահ, երկրաշարժի հետեւանքների վերացման անմիջական պատասխանատուներից: Այդ դժնդակ օրերի նրա անձնուրաց գործունեության մասին թերեւս ամենաբնորոշ ու դիպուկ գնահատականը տվել է այդ ժամանակ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ Իվան Սիլաեւը. «Եթե ինչ-որ բան անելն անհնար է, հանձնարարեք Ստեփանյանին, նա կարող է անել հնարավորն ու անհնարինը»: Մինչ օրս աղետի հետեւանքների ամբողջական պատկերը ճշգրիտ թվագրությամբ մտապահող զրուցակիցս, այնուամենայնիվ, համարում է, որ որեւէ չափորոշիչով կամ սանդղակով հնարավոր չէ չափել մարդկային մեծ վիշտն ու ցավը, որ այդ օրերին ապրեց ողջ հայ ժողովուրդը.

- Ամենասարսափազդու ֆիլմերում անգամ անհնար է ներկայացնել այն ահարկու պատկերը, որ տիրում էր Հայաստանի երկու մեծ քաղաքներն ու հարյուրավոր գյուղեր ընդգրկող աղետի գոտում. Սպիտակն ու Լենինականը, ամբողջովին ավերակների մեջ, մարտի դաշտ էին հիշեցնում, ամենուր դիակներ, լալահառաչ ծանր վիրավորներ, խուճապի մատնված ողջ մնացածներ... գերեզմանոցներում սարսափելի պատկեր էր... բառերն անզոր են նկարագրելու այդ սոդոմ-գոմորը... ողջ մնացածներին եւ հազարավոր զոհվածներին փլատակների տակից հանող զինվորներն ու կամավորները լացում էին դիակները հողին հանձնելով. մարդկանց թաղում էին եղբայրական գերեզմանոցում, առանց անվան հիշատակման:

Հե՞շտ է ասել 25 հազար զոհ: Սարսափելի մի պատկեր հիշողությունիցս երբեւէ ջնջել չի լինի. ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ, ԽՍՀՄ պետմատի նախագահ Լեւ Վորոնինի հետ Լենինական մտնելիս ականատես եղանք, թե ինչպես 10-14 տարեկան երեք անչափահաս երեխա միայնակ «Ժիգուլի» ավտոմեքենայով իրենց ծնողների երեք դագաղներն էին տանում գերեզմանոց, փորձելով մեքենայի տանիքին մի կերպ պահել դրանք:

- Ինչպե՞ս ընդունեցիք երկրաշարժի լուրը: Ինչպե՞ս հաջողվեց կազմակերպչական հսկայածավալ աշխատանքներ իրականացնել:

- Երկրաշարժի մասին լուրն իմանալուց րոպեներ անց Մինիստրների խորհրդումՙ Ֆադեյ Սարգսյանի մոտ էինք. շուտով պարզ դարձավ, որ Հայաստանի ողջ հյուսիսը վերածվել է աղետի գոտու, որ կան տասնյակհազարավոր զոհեր: Հայաստան ժամանեց ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովը. քաղբյուրոն կազմավորեց հատուկ հանձնաժողով նրա ղեկավարությամբ, որի կազմում էին իր տեղակալներ Բատալինը, Սիլաեւը, Վորոնինը, ՀԽՍՀ կոմկուսի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանը, միութենական նախարարներ, կենտկոմի եւ ՀԽՍՀ մինիստրների խորհրդի այլ պատասխանատու անձինք: Հայաստանի պետական մատակարարումների կոմիտեից հանձնաժողովի կազմում ընդգրկվել էի նաեւ ես: Եվ այդ մարդիկ երկու ամիս չհեռացան Հայաստանից, աշխատելով առանց հանգստի: Մինիստրների խորհրդում Ֆադեյ Սարգսյանի ղեկավարությամբ ձեւավորվեց օպերատիվ արձագանքման շտաբ. տեղում աշխատանքների կազմակերպման նպատակով շտաբներ ձեւավորվեցին նաեւ Սպիտակում, Լենինականում եւ Կիրովականում: Ողբերգության հենց առաջին օրից գործի դրվեց ԽՍՀՄ պետմատի ողջ հզոր համակարգը. տարածքային բոլոր ենթակառույցները ուղղորդվեցին օգնելու Հայաստանին: Եթե սովորական ժամանակներում մեր երկիր օրական 400-500 վագոն էր մտնում, ապա այդ օրերին դրանց թիվը հասնում էր 2,5 հազարի, որոնք Հայաստան էին բերում սնունդ, հագուստ, տնակներ, վրաններ, սարքավորումներ, տեխնիկա: Օգնությունը միայն նյութական չէր. վերականգնվեց շինարարական ինդուստրիանՙ ստեղծվեցին արտադրական շինանյութերի ձեռնարկություններ, գործարկվեց Արարատի ցեմենտի գործարանի երկրորդ հերթափոխը: Ստացված օգնության արդյունավետ օգտագործման եւ նպատակային բաշխման կազմակերպումը լուրջ հիմնախնդիր էր: Հանրապետության պետական մատակարարման կոմիտեն կարճ ժամանակահատվածում Ախուրյանում կառուցեց Եվրոպայի խոշորագույն պահեստային բազաներից մեկը, միաժամանակ առկա շինություններից բազաներ վերաձեւավորելով նաեւ Երեւանում, Մասիսում, Կիրովականում:

Մանրամասները` «Ազգ»-ի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրըՊենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքՀայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ումԻսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալելԱվելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համարՄերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնինԷլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում«Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերիԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքիWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԾնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարիցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՆազելի Բաղդասարյանը և Չեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահը քննարկել են ժողովրդագրական իրավիճակըԶելենսկին հայտարարել է Ուկրաինայում Starlink-ի գործունեության վերականգնման մասինԵրևան-Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆԽաբեբան մեծահարուստների ցուցակից. ինչպես Արիֆ Պատելը թալանեց բրիտանական հարկային ծառայությունը և թաքնվեց ԴուբայումՕմսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնը բռնկվել է անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԲնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը երկրի մշակութային ժառանգության անբաժանելի մասն են․ ԱԳՄԱՆ50 Cent-ը պնդում է՝ Դիդին բանտից իրեն հուղարկավորության ծաղկեփունջ է ուղարկել5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհինԱմենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա ԱղեկյանԱՄՆ Կոնգրես օրինագիծ է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային գործարքի չեղարկման մասինԳերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերիԽոշոր հարկատուների ցանկը բացահայտում է Հայաստանի տնտեսության կառուցվածքային աղքատությունըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԹուրքական ընկերությունը ցուցադրել է թիրախներն ինքնուրույն հայտնաբերող և խոցող մարտական դրոնների պարսՖիլիպինների ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռների բախման հետևանքով չորս օդաչու է զոհվելԿիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվելՓեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակիցՖրանսիական Լիոն քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջևՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՄանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումՀայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ ՓաշինյանԷրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասինՍոչիում և Սիրիուսում ԱԹՍ-ների հարձակման վտանգ է հայտարարվել«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորելՈղբերգական պատահար. Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում 65-ամյա բանվորը 10-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացելԿիմ Չեն Ընը Չինաստան է այցելել նորաբաց կամրջով՝ առևտրի ընդլայնման ֆոնինՀամբարձում Մաթևոսյանը Զիմբաբվեի նախարարի հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանությունըՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ․ ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև 222 լրագրողիԶանգվածային ցույցերից առաջ Փարիզի փողոցներ են տեղակայվել ժանդարմերիայի զրահապատ մեքենաներNVIDIA-ն Հայաստանը ընտրել է ԱՊՀ երկրների հետ աշխատանքի կենտրոնԹայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզումԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի«17-18 տարվա օգտագործած տարածքս քանդել են, բայց շատ ուրախ եմ»․ Աջափնյակի բնակիչը՝ Փաշինյանին
Ամենադիտված