Պուտինը Հայաստան կատարած այցի ժամանակ խոսել էր նաեւ հայ-ռուսական երկկողմ տնտեսական հարաբերությունների մասին
Հայկական Մամուլ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ կատարած այցի ժամանակ խոսել էր նաեւ հայ-ռուսական երկկողմ տնտեսական հարաբերությունների մասին: Նա ասել էր, թե երկկողմ առեւտրաշրջանառության ծավալներն աճել են 20 տոկոսով` դառնալով 1.2 մլրդ դոլար, իսկ ռուսական ներդրումները ՀՀ-ում հասել են 3 մլրդ դոլարի: Ուշագրավն այն է, որ Վլ. Պուտինն իր խոսքում նրբանկատորեն շրջանցել է ՀՀ-ում ռուսական ներդրումների ծավալների փոփոխության փաստը. բանն այն է, որ Հայաստանում վերջին տարիներին հետեւողականորեն նվազել են օտարերկրյա, այդ թվում' ռուսական ներդրումները. միայն 2013թ. հունվար-սեպտեմբերին ՌԴ ներդրումները նվազել են 20.7 տոկոսով, իսկ 2012թ.` 73.9 տոկոսով: Նշենք նաեւ, որ ՌԴ տնտեսագիտական շրջանակները պնդում են, թե Ռուսաստանի պետական բյուջեի ճեղքվածքը մինչեւ 2020թ. կկազմի 10 տրիլիոն ռուբլի:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը