208 հազար ԱՄՆ դոլար` մի համակարգի ներդրման համար, որի արդյունավետությունն այդպես էլ տեսանելի չի դառնում
Հայկական Մամուլ
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը երկար տարիներ (երբ դեռ նախարար չէր) աշխատել է «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգի ներդրման ծրագրի վրա: Սակայն համակարգն այդպես էլ չի կայանում. գրված էլեկտրոնային ծրագրերը բավական դժվար են կյանքի կոչվում: Այնինչ էլեկտրոնային կենսաթոշակային համակարգի վրա ՀՀ պետբյուջեի միջոցներից ահռելի գումարներ են ծախսվել' 84,5 միլիոն դրամ: «Այսօր կարող ենք փաստել, որ «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգը կայացել է, իսկ համակարգի կատարելագործումը կրում է շարունակական բնույթ... Ըստ այդմ, անհրաժեշտ լրացուցիչ միջոցները կախված են վերը նշված խնդիրների ծավալից (բովանդակությունից), եւ այս պահին հնարավոր չէ հաշվարկել»,-նշված է նախարարության՝ համակարգի արդյունավետության մասին «Ժողովուրդ»-ի հարցմանը տրված պատասխանում:
Այսպիսով, ըստ պաշտոնական տվյալների՝ մինչ օրս ՀՀ պետբյուջեից մոտ 208 հազար ԱՄՆ դոլար է ծախսվել մի համակարգի ներդրման համար, որի արդյունավետությունն այդպես էլ թոշակառուների համար տեսանելի չի դառնում:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը