30-ամյա դատապարտյալը 25 օր է հացադուլի մեջ է
Հայկական Մամուլ
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ Արտակ Կարապետյանը, ով դատապարտվել է 15 տարվա ազատազրկման Գյումրու շտապօգնության կայանի բժիշկին ծեծելով մահվան հասցնելու համար, դեո հացադուլի մեջ է: Այս մասին երեկ թերթի թղթակցին հայտնել է նրա պաշտպանը:
Այսպիսով, 30-ամյա երիտասարդը արդեն 25 օր է հացադուլ է անում: Նա նաև ջրադուլի մեջ էր, որը սակայն,
Շիրակի մարզի դատախազի հորդորի արդյունքում մի քանի օր առաջ դադարեցրել է:
Այն, որ Կարապետյանը դեո հացադուլի մեջ է, հաստատել է նաև ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՎ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոո Ղլեչյանը: Ա. Կարապետյանը հայտարարել էր, որ չի դադարեցնի հացադուլը, մինչև ՀՀ գլխավոր դատախազությունից չստանա իր դիմումի պատասխանը:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը