Հիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Կապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը «ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». Զախարովա Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ) Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնել Շաքիի դեպքի հետ կապված փակ հանդիպումից Էյֆելյան աշտարակը փակվել է 2026 թվականին Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կհասնի 10000 դոլարի․ Պապոյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններին, որ անցկացնի իր Սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան 

Առաքել Սեմիրջյան. «Երկրաշարժ»

Հայաստան

Երկրաշարժի ժամանակ տասնհինգ տարեկան էի, ու ինձ թվում էր` մինչև չափահաս դառնալս, կարող եմ ինչքան հնարավոր է հանցագործություն անել, ու չդատվել: Հետո ընկերներիցս մեկը ասաց, որ անչափահասների հանցագործության դեպքում ծնողներին են դատում, ու դրա համար էլ իմ հանցավոր մտքերը խեղդվեցին բնում, սակայն դժվարությամբ: Մտածածս հանցագործություններն էլ խաղ ու պար չէին. նոր-նոր էր սկսվել Ղարաբաղյան պատերազմը, ու ես որոշել էի գնալ Ադրբեջան ու հայերի անմեղ արյան վրեժը լուծել: Վրեժիս ֆանտազիան անվերջ էր` սկսում էր պարզ կամուրջ պայթեցնելուց ու վերջանում մետրոյի դռների արանքում ուռան տեղադրելուց, որ անցնող դառնողը ճառագայթվի: Ու էս տրամադրություններով ծնողներս ինձ տվեցին ֆիզիկա ու մաթեմատիկա պարապելու` պոլիտեխնիկ ինստիտուտ ընդունվելու համար: Ես դյուզգյունի չգիտեի էլ՝ ինչա պոլիտեխնիկը, բայց մերոնք համոզված էին, որ բժիշկ հաստատ չեմ դառնա, որովհետև բժշկականում ծանոթով են ընդունվում, արևելագիտական էլ չեմ ընդունվի, որովհետև ընդեղ մենակ փողով են ընդունվում: Էնպես որ ինձ այլընտրանք չմնաց, ու ես գնացի մաթեմ ու ֆիզիկա պարապելու: Նոր էի սկսել պարապելս, մեկ էլ թրփ` երկրաշարժ ու ես դպրոցի պադվալային հարկում թաքնված ընկերներիս հետ, որ ուսուցիչները չնկատեն, որ դասից թռել ենք: Մենք էլ չհասկացանք ինչ եղավ, բայց երբ դուրս եկանք դպրոցի նկուղից, արդեն քաղաքում իրարանցում էր: Ինչ-որ լուրեր էին պտտվում, որ Լենինականում մարդիկ են մահացել, ու որ ռուսներն են հատուկ զենքով երկրաշարժ արել, որ Ղարաբաղյան շարժումը ճնշեն, բայց մենք էլ չէինք հասկանում ինչն ինչոց է: Հետո մեր դասարանի Մկոն` Մկրտչյան Արմենը, ասաց, որ Լենինականում իր բարեկամներն են ու լավ կլինի գնանք ու տեսնենք նրանք ողջ են, թե մեռած ու դրա համար, որոշեցինք գնալ տներով, տաք հագնվել ու գնալ Մերգելյան ինստիտուտի մոտ, որտեղից լուրեր էին հասել, որ ավտոբուսներ են գնում Լենինական:

Մենք գնացինք տներով տաք հագնվեցինք, ես հետս վերցրեցի Օլիմպուս ֆոտոապարատս, որ նկարեմ ռուսների կատարած պայթյունները ու սպասված ժամին հանդիպեցինք Օրբելի փողոցի հիվանդանոցի մոտ, որտեղ ես ու Մկոն արյուն հանձնեցինք, որ փոխանցեն Լենինական, իսկ Արգիշտը արյունից վախենում էր, դրա համար էլ մեզ մոտիկ չեկավ: Երեքովս հասանք Մերգելյան ինստիտուտի դիմաց ու նստեցինք Լենինական գնացող ավտոբուսը: Ավտոբուսը էնքան լինքն էր որ խցկվելու տեղ չկար ու համարյա ճզմված ենք հասել, բայց ո՞ւր Սպիտակ. կյանքներիս մեջ չեղած տեղ: Պարզվում ա, մենք սխալ ավտոբուս էինք նստել, ու մեզ տարել են Սպիտակ փլատակներ հավաքելու, ոչ թե Լենինական՝ Մկոյի բարեկամներին գտնելու: Ու մեզ երեքիս տարան Սպիտակի` շաքարի գործարանի կողքի դպրոցը, որպեսզի փլատակների տակից երեխաների դիակներ հանենք: Ես կյանքիս մեջ թաղման չէի եղել, ուր մնաց դիակ հանեի, սակայն դա առաջին մի ժամն էր այդպես, իսկ դրանից հետո չէի հասկանում, ոնց եմ գրկում իմ տարեկիցների դիակները: Ես հեչ` Արգիշտը, ով արյուն տեսնելիս ուշագնաց էր լինում, ամենապինդը ինքն էր գրկում մեռածներին: Հետո զգացինք, որ բթացել ենք, ու այդ ամենը մեխանիկորեն ենք անում: Դիակները փռում էինք դպրոցի դաշտում, իսկ մահացածների ծնողները գալիս ու դիակների միջից ընտրում էին իրենց երեխաներին ու մեզ խնդրում, որ ադեալով փաթաթենք ու տանենք իրենց տները: Մի քանի անգամ ձեռքերս թուլացան, բայց Արգիշտը պինդ բռնեց ադիալից:

Տներից հետ գալու ճանապարհին փլատակների տակից ձայներ էին լսվում, սակայն չգիտեմ՝ դա իրականում ձայներ էին, թե մեր ականջին էր լսվում, սակայն մենք աշխատում էինք չլսելու տալ, երեք ընկերով՝ ես՝ ով տասնհինգ տարեկան էր, ու երկու ընկերներս՝ ինձնից մեկ տարի մեծ: Մեր հիմնական միտքը, որ օտար քաղաքում հանկարծ չկորսվենք, ու գտնենք մեր դպրոցը` դիակները դաշտի մեջտեղը փռած: Ամանադաժանը շաքարի գործարանից ծորացած դեղնանման հեղուկն էր, որի հոտը մինչև հիմա քթիս մեջ է: Լորձանման հեղուկը հոսում էր դպրոցի կողքով ու կպչում կոշիկներիս ու շալվարներիս: Մեկ էլ տների արանքում սատկած կովերն ու մոլորված շները, որոնք մեզնից ավելի էին վախենում, քան մենք իրենցից: Ու էդպես հասանք Սպիտակի բանկի մոտ, որտեղ ավտոմատավոր սովետական բանակի զինվորներ էին կանգնած, ու ես, իմ բուն գործը թողած, հիշեցի, որ գրպանումս ֆոտոապարատ կա ու սկսեցի նրանց նկարել, իբր բացահայտած դավադրությունը ֆիքսելու համար: Զինվորները ինձ նկատեցին ու անմիջապես ձերբակալեցին: Երիտասարդ էին, երևի մեզանից մի քանի տարով մեծ ու մի քանի հարցուփորձից հետո վերցրեցին ֆոտոապարատս, բացեցին այն, որպեսզի պլյոնկան լույս տեսնի, իսկ հետո փակեցին ու տվեցին ինձ: Դրանից հետո ես խելոք գնացի դպրոց ու շարունակեցի ինձ հանձնարարված գործը: Գիշերը մնացինք ավտոբուսի մեջ, իսկ առավոտյան ես ապարատը վերցրեցի ու գնացի արդեն փչացած պլյոնկայով շենքերը նկարեուլ, որ տնեցիներին որպես ապացույց ասեմ, որ եղել եմ Սպիտակում, ու որ նրանք չանհանգստատան, որ ուրիշ տեղ եմ գնացել: Էդպես հաջորդ օրը վերադարձա տուն ու մերոնք մի օր ինձ հարց չտվեցին: Մենակ գիտեմ, որ հայրս հաջորդ օրը ինձ վերցրեց հետը ու միասին գնացինք Լենինական, որպեսզի, ըստ նրա, հաղթահարեի իմ վախը, որ իբր ես Սպիտալից գալուց հետո, գիշերը քնած ժամանակ անընդհատ գոռացել եմ: Ու էդպես երկրաշարժից երեք օր անց ես կրկին հայտնվեցի աղետի գոտում, սակայն այս անգամ Լենինականում ու այդպես էլ չտեսա Մկոյենց ազգականներին, որովհետև նրանք մնացել էին փլատակների տակ: Հիմա ամեն անգամ դեկտեմբեր յոթին, որոշում եմ գնամ ու փորձեմ նկարներ ստալան Սպիտակում նկարածս ու ոչնչացված պլյոնկայից, որը մինչ օրս պահում եմ, սակայն վախենում եմ, որ հանկարծ բոլոր նկարները ոչնչացած չեն լինի:

Առաքել Սեմիրջյան

Groghucav.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ) Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնել Շաքիի դեպքի հետ կապված փակ հանդիպումից Էյֆելյան աշտարակը փակվել է2026 թվականին Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կհասնի 10000 դոլարի․ Պապոյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններին, որ անցկացնի իր Սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան ԱՄՆ-ն է որոշել հարվածել Իրանին, Իսրայելը միայն աջակցել է․ ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչԳեղարքունիքում հղի կնոջ ողբերգական մահվան գործով ամուսինը կալանավորվել է 115 միլիոն տարվա գաղտնիքը բացահայտվել է․ դինոզավրի ոսկորներում արյան բջիջներ են հայտնաբերելՄարսի վրա հայտնաբերվել են մարդու առողջության համար վտանգավոր մանր փոշու մասնիկներՀայաստանը շահագրգռված է TRIPP-ով․ Միրզոյանը ներկայացրել է հեռանկարները Քրոջը, մորը չէր հիշում․ ով է կոնֆետ տվել 11-ամյա երեխային. մայրը մանրամասներ է պատմում անգիտակից վիճակից (տեսանյութ)Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ Ֆրանսիայում կանխվել է արյան պաշարների ոչնչացմանն ուղղված կիբերհարձակումըԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Անանասով պիցցայի պատճառով խոհարարն ազատվել է աշխատանքից, իսկ ռեստորանը փակվել էԵվրոպական ավիաընկերություններին ահաբեկում են կեղծ ռումբի ահազանգերով․ BloombergՈւշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն է Թրամփի շրջապատում Իրանի դեմ պատերազմի ձախողումը փորձում են բարդել Պենտագոնի ղեկավարի վրաՌուսաստանը Իրանին կմատակարարի ժամանակակից ուղղաթիռային հրթիռային համակարգերԿարծում եմ, որ բոլոր սահմանափակումներն էլ պետք է հանվեն. Լիդյա Մանթաշյանը՝ դատավորին (տեսանյութ) Էրդողանը հույս ունի, որ ԱՄՆ ընտրությունները դրական ազդեցություն կունենան տարածաշրջանի և աշխարհի վրաԴատարանը Բագրատ սրբազանին թույլատրեց մասնակցել Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի թոռնիկի տարեդարձին (տեսանյութ) ️Դատարանը վերացրեց ժամային սահմանափակումները Սրբազան պայքարի գործով անցնող Լիդյա Մանթաշյանի նկատմամբ (տեսանյութ) Ռուսական դիզվառելիքի մատակարարումը ԱՄՆ վտանգված էԹուրքիայի խորհրդարանը քննարկում է Մեքքայի համաձայնագիրըՔննարկվել է վիզաների ազատականացման ուղղությամբ գրանցված առաջընթացըԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը հանգեցրել է իշխող կոալիցիայի վարկանիշի անկմանըԱվարտվեց պարաբազկամարտի աշխարհի 28-րդ առաջնությունը. Հայաստանի պատվիրակությունը վերադարձավ հայրենիք՝ մեդալներով (լուսանկարներ) Շարունակելու ենք ԵԱՏՄ-ում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ այդպես համարում ենք ճիշտ. Գևորգ Պապոյան«Մարիաննա». սպառողների վստահությունը մեր ամենամեծ պատասխանատվությունն էԴատարանը մինչև փետրվարի 8-ը երկարաձգեց Արթուր Սարգսյանի տնային կալանքըWizz Air-ի ինքնաթիռի անձնակազմը հաղորդագրություն է ստացել ինքնաթիռում ռումբի մասինՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Մահացել է գնդապետ Սամվել Ջեյրանյանը Իրանի և Օմանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըՖրանսիայում բացահայտվել է Պիկասոյի արվեստի գործերի գողությունըԵվրոպական հանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է 4.36 միլիարդ եվրո 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բնապահպանական իրավախախտումներ են բացահայտվել. ԲԸՏՄՀութինների արձակած բալիստիկ հրթիռը որսացել են Մեդինայի շրջանումԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ համակարգերի և ռադիոտեղորոշիչ կայանների քարտեզըԴատարանը վերացրեց ժամային սահմանափակումները Սրբազան պայքարի գործով անցնող Լիդյա Մանթաշյանի նկատմամբԴատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Երևանի Մամիկոնյանց փողոցի 17 հասցեում գտնվող մանկապարտեզի օտարման գործընթացը ՈՒՂԻՂ. Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը
Ամենադիտված