Տեսել եմ արտասվող հորս և չեմ ցանկանում, որ երեխաներս տեսնեն իմ արցունքները. Պելե
Սպորտ
Լեգենդար ֆուտբոլիստ Պելեն համոզմունք է հայտնել, որ Բրազիլիայի հավաքականը խաղալու է աշխարի 2014-ի առաջնության եզրափակիչ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ վիճակահանության արդյունքում աշխարհի հնգակի չեմպիոնները միևնույն խմբում հայտնվեցին Մեքսիկայի, Խորվաթիայի և Քամերունի ընտրանիների հետ:
«Ես շատ եմ հավատում իմ Բրազիլիային և կարծում եմ, որ նա կմասնակցի եզրափակիչ խաղին: Ներկայիս թիմն ունի այն, ինչ պակասում էր մեզ որոշ դեպքերում: 1950թ. եզրափակչից հետո տեսա, թե ինչպես է հայրս արտասվում Ուրուգվայի հետ խաղում Բրազիլիայի պարտությունից հետո: Եվ չեմ ցանկանում, որ ինձ արտասվելիս տեսնեն երեխաներս»,-հայտարարել է Պելեն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում