Հիշատակի և ամոթի օր. մայրաքաղաքից ոչ ոք չի ժամանել Գյումրի
Հայաստան
Դեկտեմբերի 7 -ը գյումրեցու համար այլեւս ոչ թե սգալու, այլ հիշատակի օր է: Թեեւ բազում առաջարկներ են արվել այս օրը «սեւ» օրերի ցանկից հանելու, անգամ աշխատանքային օր «հռչակելու» համար, այնուամենայնիվ ոչ ոք չի կարող մոռանալ այն, ինչ պատուհասել է բազմաթիվ ընտանիքների ... Ոչ ոք Գյումրիում չի կարող մոռանալ այն, ինչի մասին դեռ կան հազարավոր «լուռ վկաներ»՝ թիթեղյա տնակների տեսքով: Այս մասին գրում է Galatv.am-ը:
Դեկտեմբերի 7-ը Գյումրիում այսօր որպես հիշատակի օր հիշելուց բացի նաեւ ամոթի օր են նշում: Ամոթ ՀՀ իշխանություններին, որոնք այդպես էլ չկարողացան մի քանի վայրկյանում ավերվածը 25 տարում շտկել, որոնք այդպես էլ սեփական խոսքերն ու խոստումները թողեցին անկատար: 2013 թ դեկտեմբերի 7 - ին Գյումրիում երկրաշարժի հետեւանքով անօթեւան ընտանիք չէր լինելու: Այս խոստումը Ս. Սարգսյանի նախընտրական ծրագրից էր, եւ նա ասաց Գյումրու Մուշ թաղամասում ընտրություններից առաջ: Հիմա ամոթի օրը Գյումրիում հիշելու համար, պարզվում է, դեռ «իշխանություններից հյուրեր» չկան:
Շարունակությունը` այստեղ:
Լուսանկարը` «Ֆոտոլուր»-ի


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից