Առանց Մոսկվայի հետ կապերի` Հայաստանը իզոլացման մեջ է. Դավութօղլու
Թուրքիա
Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացումը կախված է Հարավային Կովկասում խաղաղությունից. հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն. շաբաթ օրը հայտնում է թուրքական Habertürk հեռուստաընկերությունը:
«Եթե նույնիսկ Թուրքիան և Հայաստանը վերականգնեն նորմալ դիվանագիտական հարաբերությունները, ապա առանց Հարավային Կովկասում խաղաղության հաստատման այդ հարաբերությունները ցանկացած պահի կարող են նորից խզվել»,-ասել է նա:
Թուրքիայի արտգործնախարարը հավելել է, որ այսօր տարածաշրջանում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև սահմանվել են կայուն կապեր: Նրա խոսքերով` եթե հաշվի չառնվեն Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունները, ապա կարելի է ասել, որ Հայաստանը շրջափակման մեջ է. կարծում է թուրք արտգործնախարարը:
«Պաշտոնական Անկարան նման իրավիճակի կողմնակից չէ, սակայն եթե Հայաստանը մտադիր է դուրս գալ այդ իզոլացումից, ապա պետք է ազատագրի «Ադրբեջանի օկուպացված տարածքները»,-հայտարարել է Դավութօղլուն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)